Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընդունելություն Չեխիայի դեսպանատան կողմից

Ընդունելություն Չեխիայի դեսպանատան կողմից 12.04.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ս/ թ. ապրիլի 11-ին Երևանի > հյուրանոցում մասնակցել է Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար պարոն Կարել Շվարցենբերգի կողմից կազմակերպված ընդունելությանը: Ընդունելության ընթացքում Էդգար Ղազարյանն առիթ է ունեցել չեխական կողմի հետ քննարկել դեռևս 2012 թվականին Չեխիայի Կառլովի Վարի նահանգի և Կառլովի Վարի քաղաքի ու ՀՀ Վայոց ձորի մարզի և Ջերմուկ քաղաքի միջև համագործակցության և բարեկամության հաստատման պայմանավորվածության մասին: Կառլովի Վարի նահանգի պատվիրակության այցելությունը Վայոց ձորը նախատեսվում է 2013 թվականի ընթացքում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը <<Բաց դաս>> է վարել ՀՊՏՀ-ում

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը <<Բաց դաս>> է վարել ՀՊՏՀ-ում 11.04.2013

Ս/թ ապրիլի 10-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների համար ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և հրավերով > շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի նախկին դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը: Դասախոսության թեման ` >: Մարզպետը ուսանողական խորհրդին շնորհակալություն է հայտնել հրավերի և այն հետևողականության համար, որով բաց դասերի ավանդույթը շարունակվում է և դառնում ուսանողության իմացության և մտահորիզոնի ընդարձակման հրաշալի միջոց:

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը 11.04.2013

Նորընտիր Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցել են նաև Վայոց ձորի մարզետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի այլ պաշտոնատար անձիք, մարզի համայնքների և մի շարք ձեռնարկությունների ղեկավարներ, ինչպես նաև մարզի հասարակայնության ներկայացուցիչներ:

Տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված մարզում մթերումների հետ կապված խնդիրներին 11.04.2013

Ս/թ. ապրիլի 11-ին Վայոց ձորի մարպետ Էդգար Ղազարյանի տեղի ունեցավ խորհրդակցություն` նվիրված մարզում մթերումների հետ կապված մի շարք խնդիրների: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, > ՓԲԸ տնօրեն Արմեն Եսայանը, մարզում ծիրանի, դեղձի և խաղողի արտադրությամբ աչքի ընկնող համայնքների և գինեգործական ձեռնարկությունների ղեկավարները, ինչպես նաև > սննդի կոմբինատի ներկայացուցիչը: Մարզպետը նշեց, որ խորհրդակցության համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության հեթական նիստում 2013թ.մթերումների կազմակերպման վերաբերյալ ՀՀ վարչապետի արտահայտած մտահոգությունը: Քննարկվեցին 2012թ. մարզում իրականացված մթերումների արդյունքները և 2013թ. համար իրականացվելիք մթերումների հետ կապված աշխատանքների նախապատրաստական հարցերը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է <<Տեղական տնտեսական զարգացում>> խորագրով միջոցառմանը 11.04.2013

Ս/թ. ապրիլի 11-ին Վայոց ձորի մարպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Արենի համայնքում կայացած > խորագրով միջոցառմանը: Մարզի Արենի, Աղավնաձոր և Ռինդ համայնքներում տեղական տնտեսական զարգացման գործընթացն սկսվել է 2013թ. մարտ ամսին, Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի ու Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի նախաձեռնությամբ և Գերմանական միջազգային համագործակցության օժանդակությամբ: Ծրագրի նպատակն է` բացահայտել նշված համայնքների տեղական տնտեսության հիմնական մրցակցային առավելությունները և ախտորոշել տնտեսության առաջատար ճյուղերը, որոնց հիման վրա վեր հանել տնտեսության զարգացման համար արմատական նշանակություն ունեցող նախաձեռնություններ:

Տեղի կունենա վավերագրական ֆիլմերի փառատոն 10.04.2013

Ս/թ ապրիլի 12-14-ը Եղեգնաձորի մարզային երիտասարդական կենտրոնում <Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն> ՀԿ-ի նախաձեռությամբ տեղի կունենա վավերագրական ֆիլմերի փառատոն: Սկիզբը` ժամը 15.00: Հասցեն` ք. Եղեգնաձոր, Մոմիկի 1 (Մշակույթի տուն)  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-04-26 11:15:46