Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսի 2-ին Գլաձոր համայնքում տեղի կունենա Քաղաքացիների սպասարկման գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը

30.04.2019

 Ս.թ. մայիսի 2-ին Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում տեղի կունենա Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:
Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերու-թյան (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող <Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում> ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) (մինչև 2018 թ.) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զար-գացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազզարոտտոն, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի բաժնի տնօրեն Նիկ Հիգգինսը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Բացման արարողությունը տեղի կունենա Գլաձոր համայնքում, ժամը 11:30-ին։
Հասցե՝ ՀՀ, Վայոց ձորի մարզ, Գլաձոր համայնք 33/41


 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53