Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետարանում <Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն> ծրագրի շրջանակում տեղի ուենցավ միջգերատեսչական հանդիպում

07.05.2019

  Այսօր Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանի և ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելի Դուրյանի մասնակցությամբ տեղի ուենցավ միջգերատեսչական հանդիպում <Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության մասին> օրենքի կիրարկման շուրջ:
Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական Միության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող <Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն> ծրագրի շրջանակում:
Հանդիպմանը ներկա էին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ, մարդու իրավունքների փորձագետ Անուշ Խաչատրյանը, <Սոցիալական արդարություն> ՀԿ նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը, Վայոց ձորի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության բաժինների մասնագետները, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի տարածքային բաժինների, հանրակրթական դպրոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և համայնքապետարանների սոցիալական աշխատակիցներ:
Քննարկվեց ընտանեկան բռնության դեպքերի արձանագրմանը, գրանցմանը, դեպքերի վարմանը, բռնարարի վարքագծին հետևելուն և բռնության ենթարկված անձին օգնելուն և պաշտպանելուն առնչվող հարցեր:
Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը նշեց, որ ՀՀ ոստիկանության հետ համագործակցությամբ կազմակերպվող միջգերատեսչական նմանատիպ հանդիպումների նպատակն է՝ խթանել ընտանեկան բռնության դեպքերին տարբեր գերատեսչությունների կողմից արձագանքման արդյունավետությունը:
Գնդապետ Նելլի Դուրյանը նշեց նաև, որ <Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության մասին> ՀՀ օրենքի կիրարկումը կնպաստի բռնության դեպքերի նվազմանը: Իսկ ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով կազմակերպվող հանդիպում-քննարկումները շարունակական բնույթ են կրելու և կազմակերպվելու են ՀՀ բոլոր մարզերում:
Նշվեց, որ պետք է վեր հանել գործնականում օրենքի կիրարկման խնդիրները և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնել, օրենքի դրույթների բարելավման նպատակով, փոփոխություններ կատարելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57