Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում կայանալիք ավագանու նիստի վերաբերյալ 18.03.2019

Ս/թ մարտի 26-ին` ժամը 11:30-ին, համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է ՌԴ Արխանգելսկի մարզում 18.03.2019

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ՌԴ Արխանգելսկի մարզի ղեկավար Իգոր Օռլովի հրավերով մարտի 18-20-ն աշխատանքային այցով գտնվում է ՌԴ Արխանգելսկի մարզում: Այցը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզերի միջև առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական և հումանիտար համագործակցության 2018-2020թթ. միջոցառումների իրականացման մասին 19.09.2018 թվականին ստորագրված ծրագրի շրջանակներում:

Համապետական շաբաթօրյակի օր՝ մարտի 23

Համապետական շաբաթօրյակի օր՝ մարտի 23 18.03.2019

Հայաստանի Հանրապետությունում ս/թ մարտի 23-ին կազմակերպվելիք համապետական շաբաթօրյակի շրջանակում  ՀՀ Վայոց ձորի մարզում նախատեսվող միջոցառումների աշխատանքային պլանը : 

Համապետական շաբաթօրյակի օր՝ մարտի 23

Համապետական շաբաթօրյակի օր՝ մարտի 23 18.03.2019

 Բազմաբնակարան շենքերի հարգելի՛ քաղաքացիներ, մարտի 23-ին համատեղ ուժերով մաքրենք մեր շենքերի բակերն ու շրջակայքը: Մեկնիր ձեռքդ, վերցրու աղբը:

Համապետական շաբաթօրյակի օր՝ մարտի 23

Համապետական շաբաթօրյակի օր՝ մարտի 23 16.03.2019

Մեկնիր ձեռքդ, վերցրու աղբը:

Ավարտվել է  դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը

Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը 15.03.2019

ՀՀ Վայոց ձորի մարզում ավարտվել է 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: Օլիմպիադայի դպրոցական փուլում 16 առարկաներից մրցանակային տեղ գրաված 8-ից 12-րդ դասարանների 511 աշակերտներ մասնակցել են օլիմպիադայի մարզային փուլին: Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից տեղեկացնում են, որ առարկայական գիտելիքների իմացությամբ 16 առարկաների գծով առաջին տեղ են գրավել 42 դպրոցականներ և իրավունք նվաճել՝ մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին: Նշենք, որ դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը կկայանա մարտ-ապրիլ ամիսներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:55:23