Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մալիշկայի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողի վարձակալության մրցույթի մասին

15.05.2019

 ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկայի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2019 թ. հունիսի 10-ին, ժամը՝ 11:00, Մալիշկայի համայնքապետարանում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող, Մալիշկայի վարչական տարածքում գտնվող հողի վարձակալության մրցույթ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է  մրցույթի նախորդող երրորդ օրը, հունիսի 7-ին, ժամը 12.00:
Հայտ կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրենց հետ կունենան անձնագիր, իսկ իրավաբանական անձինք՝ հիմնադիր փաստաթղթերի պատճեները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը: Հայտի ներկայացման համար անհրաժեշտ է վճարել 500 ՀՀ դրամ տեղական վճար և նախավճար՝ լոտի 5%-ի չափով:
Վճարումը կարող է կատարվել ինչպես կանխիկ` Մալիշկայի համայնքապետարանի հաշվապահություն, այնպես էլ անկանխիկ հետևյալ հաշվեհամարին`
- տեղական վճարի վճարման հաշվեհամարն է ՝ 900355119166 Կենտրոնական գանձապետարան,
-նախավճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119109 Կենտրոնական գանձապետարան:
Աճուրդում չհաղթած մասնակցին մուծված նախավճարի չափը վերադարձվում է տեղում՝ գրավոր դիմելուց հետո:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել համայնքապետարան, հեռ. (+374)28122084 (Սամվել Այվազյանին):

Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45