Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայքի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի և ավտոմեքենաների աճուրդ-վաճառքի մասին

21.05.2019

 ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աճուրդային մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերի և ավտոմեքենաների բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2019թ. հունիսի 21-ին ժամը 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում /ք. Վայք, Շահումյան 18 /.

Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտը, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիրը և անձնագիր, իսկ իրավաբանական անձինք՝ հիմնադիր փաստաթղթերի պատճեները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը:
Աճուրդի անցկացման օրը մասնակիցը վճարում է նախավճար` մեկնարկային գնի 5%-ի չափով: Հայտերի ընդունումը և գրանցումը դադարում է աճուրդի կայացման օրվանից 3 օր առաջ:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Վայքի համայնքապետարան կամ զանգահարել +37498 77 22 91 հեռախոսահամարին:

Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:06:07