Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներ՝ Վայոց ձորում

09.05.2019

   Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումը մարզկենտրոն Եղեգնաձորում սկսվեց Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի հրապարակից, տոնական համերգով:   

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի գլխավորությամբ երթով հուշարձան բարձրացան, ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ գործադիր մարմինների մարզային ծառայությունների ղեկավարներ և աշխատակիցներ, զինվորականներ, մարզային ու համայնքային ենթակայության կրթական, առողջապահական, մարզական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, հյուրեր և քաղաքի բնակիչներ:

   Միջոցառման մասնակիցներին ողջունեց մեծ հայրենականի վետերան Սարգիս Հարությունյանը: Այնուհետև այցելություն եղավ Արցախյան ազատամարտի զոհերի շիրիմներն ամփոփող Եղեգնաձորյան եռաբլուր, որտեղ ևս ծաղիկներ խոնարհվեցին նրանց անմար հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
   

   Տոնական միջոցառումը նախաձեռնել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, որն իրակացրեց մարզային մշակույթի կենտրոնը: Համերգային  ծրագրին մասնակցեցին մարզային մշակույթի տան <Բողբոջ> պարային ու ազգագրական պարի համույթները, դհոլահարների խումբը, Ատգեն Արմենյան ստուդիայի ու Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները և մենակատարներ Նարեկ Կարախանյանը, Անահիտ Գևորգյանը, Մհեր Մհերյանը:
   Նշենք, որ տոնական միջոցառումներ են կազմակերպվել մարզի բոլոր համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34