Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հերթական միջոցառումը Վայոց ձորի մարզային գրադարանում 05.12.2018
Երեկ Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ հերթական միջոցառումը՝ խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր գրադարանի մանկական բաժինը (բաժնի վարիչ` Ջեմմա Մարգարյան), Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի սաների ուժերով: Բեմականացված հեքիաթում հնչած մտքերում արժևորվեց գիրն ու գրականությունը, գիտելիքն ու դպրությունը: Այնուհետև միջոցառմանը ներկա երեխաները հանդես եկան անհատական կատարումներով՝ երգ, պար, ասմունք: Միջոցառման ավարտին կազմակերպիչներին՝ մանկական բաժնի աշխատակիցներին, բեմականացման մասնակից դպրոցականներին և Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչներին ուղղված շնորհակալության խոսք ասաց գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Սրտի խոսք ասացին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը և Ջուլիետա Գաբրիելյանը(մասնակից երեխայի տատիկ): Հանդիսատեսի համար երեկվա օրը տոնական երանգ ստացավ, գրադարանում կազմակերպված միջոցառման շնորհիվ:

2018թ դեկտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզի սահմանամերձ Բարձրունու միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր տիրում: Դպրոցի ուսուցչական կազմը և բարձր դասարանների աշակերտները հյուրընկալել էին Երևանի միջազգային գիտակրթական համալիրի ավագ դասարանի սաներին, Արթուր Թաշչյանի ղեկավարությամբ: Դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարգարյանը հյուրերին ծանոթացրեց սահմանապահ գյուղին, դպրոցին, նրա պատմությանը: Հյուրերը դպրոցի երեխաների հետ մոմավառություն կատարեցին գյուղի Սրբ. Շողակաթ եկեղեցում և ծաղիկներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների հուշարձանին: Դպրոցում երեխաները կատարեցին ազգագրական երգեր ու պարեր, կազմակերպեցին սպորտային խաղեր, հրաձգություն: Երևանի միջազգային գիտակրթական համալիրի սաներն իրենց նախաձեռնությամբ կազմակերպած բարեգործական համերգից ստացված հասույթով ձեռք բերած երաժշտական գործիքները (դուդուկ, զուռնա, դհոլ, ակորդիոն և բարձրախոս ) նվիրեցին Բարձրունու միջնակարգ դպրոցին: Դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց կրթահամալիրի ողջ անձնակազմին

Տեղեկատվություն 03.12.2018
2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին

Իրազեկում ջրանջատման վերավերյալ 03.12.2018
ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 11:00-16։00, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Եղանակի տեսություն 03.12.2018
Եղանակի տեսություն՝ 03.12-08.12.2018