Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հավանության է արժանացել Վայոց ձորի մարզի 5 համայնքի կողմից ներկայացված 8 սուբվենցիոն ծրագիր

03.07.2019

 ՀՀ Վայոց ձորի մարզի 8 համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման 28 հայտ է ներկայացվել: Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 5 համայնքի կողմից ներկայացված 8 սուբվենցիոն ծրագիր:
Ներկայացնում ենք արդեն հաստատված հայտերը.
1. Գլաձոր համայնքի <Գլաձոր, Գետափ, Վերնաշեն բնակավայրերի ներքին ճանապարհների խճապատում, բարեկարգում>, <Գետափ բնակավայրում այլընտրանքային արևային էներգիայի համակարգի տեղադրում Գետափի մշակույթի տան տանիքին> ծրագրերը,
2. Եղեգնաձոր համայնքի <Արսենյան 9 և Միկոյան 13 բնակելի շենքերի բակի նորոգում> <Անդրանիկի փողոցի նորոգում>, <Լևոնյան և Բաղրամյան փողոցների լուսավորության ցանցի նորոգում> ծրագրերը,
3. Վայք համայնքի <Համայնքի կարիքների համար արևային ֆոտովոլտային կայանի կառուցում> ծրագիրը,
4. Զառիթափ համայնքի <Զառիթափ բնակավայրի գազատար ներքին ցանցի կառուցում> ծրագիրը,
5. Եղեգիս համայնքի <Շատին բնակավայրի մանկապարտեզի վերանորոգում> ծրագիրը:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու առաջնահերթության մասին որոշումը կայացվել է համայնքների ավագանու կողմից:
Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև սուբվենցիոն մյուս ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34