Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում-խորհրդակցություն՝ նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին

04.07.2019

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Հանդիպման սկզբում մարզպետ Տ. Սարգսյանը նշեց, որ ակնառու է Վայոց ձորի մարզում ոստիկանության կողմից կատարած աշխատանքն ուղղված մարզի տարածքում կարգ ու կանոնի պահպանմանը:
Ընդունված կարգի համաձայն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ:
Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության ծառայությունների կողմից պլանավորվել ու պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել համայնքների ղեկավարների և բնակչության հետ: Ներկայացվեց 2019 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների համայնքային ոստիկանության գործունեությունը:
Բանախոսն իր խոսքում շեշտադրեց համայնքների բնակիչների միջև տարիների պատմություն ունեցող հողային վեճերի լուծման խնդիրներում ծագած դժվարությունները:
Տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում Ա. Հակոբյանին ուղղվեցին համայնքային ոստիկանության պարտականությունների կատարմանը վերաբերող  մի շարք հարցեր:
Ամփոփելով հանդիպումը, մարզպետ Տ. Սարգսյանը կարևորեց ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանի ներդրած ջանքերը մարզային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով, կարևորեց նաև համայնքային ոստիկանության գործունեության վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունները և շնորհակալություն հայտնեց ոստիկանության մարզային վարչությանը՝ Վայոց ձորում հանցագործության դեմ պայքարի և հասարակական կարգ ու կանոնի պահպանման գործում ունեցած մեծ դերակատարության, ինչպես նաև մարզի բնակչության բնականոն կյանքն ապահովելու համար:
Գնդապետ Ա. Հակոբյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետին և մարզպետարանի ողջ անձնակազմին մարզի բնակչության անվտանգ կեսնագործունեության պահովման խնդիրների շուրջ արդյունավետ համագործակցության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:24:01