Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի ներկայացուցիչներին

28.11.2019

Նոյեմբերի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի ներկայացուցիչներին՝ Կորպորացիայի (DICA) ֆինանսավարկային վարչության պետ Հայկ Հովհաննիսյանին և Կորպորատիվ բիզնեսի ֆինանսավորման բաժնի ավագ վարկային մասնագետ Արթուր Դարբինյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը պատրաստակամություն  է հայտնել, օժանդակել Վայոց ձորի մարզում տնտեսության զարգացմանը միտված պետական աջակցության ծրագրերի իրականացմանը։

Այնուհետև  մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի (DICA)  ներկայացուցիչների և Վայոց ձորի մարզում արտադրություն կազմակերպող, արտահանում իրականացնող, գյուղատնտեսությամբ զբաղվող, ինչպես նաև տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ:

 Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին ծանոթացրել են Կորպորացիայի ֆինանսական աջակցության գործիքակազմին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:37:38