Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանդիպում Ապրիլյան քառօրյայի մասնակից Էդիկ Մարտիրոսյանի հետ 10.04.2019
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը հանդիպել է Ապրիլյան քառօրյայի մասնակից, քառօրյա կռիվների ընթացքում վիրավորված Էդիկ Մարտիրոսյանի հետ: Հանդիպման մասնակցել է նաև մարզպետարանի Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը: Էդիկ Մարտիրոսյանը մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի բնակիչ է, սակայն այս պահին ապրում է Եղեգնաձոր քաղաքում: Նա սովորում է ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղում և աշխատում է ՊՆ համակարգում: Ցավոք պատերազմի հետքերը, ոչ միայն նրա հոգում են այլև բեկորների տեսքով շարունակում են մնալ նրա մարմնում, ինչը որոշակիորեն սահմանափակում է
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում կայանալիք ավագանու նիստի վերաբերյալ 10.04.2019
Ս/թ ապրիլի 17-ին` ժամը 11:00-ին, համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը:

Նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին 04.04.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիր, որտեղ մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին։ Նախարարին ուղեկցել են ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը և այլ պաշտոնատար անձինք։ Այցի մեկնարկին Սուրեն Պապիկյանը ժամանել է Կեչուտի ջրամբար, որտեղ կառույցի պատասխանատուները նախարարին մանրամասն ներկայացրել են ջրամբարի տեխնիկատնտեսական նկարագիրը, տեղեկություններ տրամադրել այս պահին ջրամբարում ամբարված ջրի ծավալների վերաբերյալ։ Ոլորտի ներկայացուցիչները նախարարին հավաստիացրել են, որ

Հարգանքի տուրք Ապրիլյան քառօրյայի ընթացքում զոհված հայորդիների հիշատակին 04.04.2019
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն այսօր այցելել է Եղեգնաձորյան եռաբլուր, ուր հանգչում են Արցախում և հայրենիքի պաշտպանության սահմաններում զոհված եղեգնաձորցիների շիրիմները, և ծաղիկներ խոնարհել նրանց շիրմաքարերին, ի հիշատակ Արցախյան քառօրյայում զոհված շուրջ հարյուր հայորդիների: Քառօրյա պատերազմին հաջորդող երկու ամիսներին, ինչպես շատ հայորդիներ, վայոցձորցի հարյուրավոր կամավորներ մեկնել են սահման՝ ի աջակցություն սահմանը պահող մեր զինվորներին: <2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին վայոցձորցիներն ունեցել են 8 վիրավոր և 4 զոհ, այդ թվում նաև մարզի սահմանին: Ապրիլյան պատերազմը բոլորիս ցավն է, կորուստները բոլորինս են, հայ ժողովրդինն են, իսկ զոհերի լույս հիշատակը հարգելը ապրողներիս սրբազան պարտք է: Զոհերի և