Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին> և <Ֆունկցիոնալության գնահատման մասին> ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում` Վայոց ձորում

28.08.2019

  Երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն աշխատանքային այցով գտնվում էր Վայոց ձորի մարզում:
Այցի նպատակը <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին> և <Ֆունկցիոնալության գնահատման մասին> ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում կազմակերպելն էր:
Մարզկենտրոնում կազմակերպված քննարկմանը, որը տեղի էր ունենում Մարզային երիտասարդական կենտրոնում, մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը, նույն վարչության աշխատակիցներ, մարզի սոցիալական աջակցության, սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության տարածքային բաժինների, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի աշխատակիցներ, համայնքապետարանների, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ: Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունը: Փոխնախարարը շեշտադրեց այն փոփոխությունները, որոնք առավել հասցեական և արդյունավետ կդարձնեն պետության կողմից մատուցվող ծառայությունները: Բանախոսը նշեց նաև, որ օրինագծերում տեղ են գտել նոր հասկացություններ: Օրինակ՝ <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին> ՀՀ օրենքում ներառվել են ներքոնշյալ հասկացությունները՝ սոցիալական ամբողջական ներառում, մատչելիության գաղափարի ընդլայնում, ունիվերսալ կամ համընդհանուր դիզայնի ստեղծում, անկախ կյանքի և համայնքում ներառման իրավունքի իրացում, խելամիտ հարմարեցումների ապահովում, խտրականության արգելքի վերացում, անհատական օգնականի ինստիտուտի ներդրում: Գ. Գասպարյանը ներկայացրեց նաև <Ֆունկցիոնալության գնահատման մասին> ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի հաշմանդամության դիտարկումն իրականացնվելու է անձի ֆունկցիոնալության աստիճանի, ինչպես նաև անձի կյանքի, նրա գործունեության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության աստիճանի հիման վրա: Փոխնախարարը նշեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվող ռազմավարական ուղղությունների, իրականացվելիք ծրագրերի և նոր օրենքների հիմքում մարդն է՝ ՀՀ իրավատեր և շահառու քաղաքացին:
Հանդիպումից հետո Գ. Գասպարյանը Վ. Ասլանյանի ուղեկցությամբ այցելեց տարածքային կենտրոններ, ծանոթացավ կատարված աշխատանքներին և առկա խնդիրներին: Նշենք, որ նույն օրը նշված օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում է տեղի ունեցել նաև Վայք քաղաքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53