Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ճանաչողական այցերը Եղեգիս համայնքի բնակավայրեր

02.12.2019

  Նոյեմբերի 29-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական այցով Եղեգիս համայնքում էր: Արտաբույնք, Հորբատեղ և Շատին բնակավայրեր այցով ավարտվել է Եղեգիս համայնք մարզպետի այցի գրաֆիկը: Ընթացիկ շաբաթվա ընթացքում Արարատ Գրիգորյանը կայցելի Վայք և Եղեգնաձոր համայնքներ: 

Եղեգիսի բնակավայրեր վերջին այցի ընթացքում համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ուղեկցությամբ Արարատ Գրիգորյանն աշխատանքային խմբով եղել է նշված բնակավայրերում: Այս բնակավայրերում նույնպես մարզպետին ընդունել են ավանդական Աղուհացով, սակայն Շատինում ընդունելությունն ավելի սրտառուչ է եղել: Քանզի ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն արմատներով Շատինից է, շատինցիները նրան դիմավորել են որպես հարազատ զավակի:

Նշված երեք գյուղերում տեղի է ունեցել Արարատ Գրիգորյանի հանդիպումը բնակիչների հետ, որի ընթացքում մարզպետը ծանոթացել գյուղի աշխատավորին հուզող հարցերին և տեղեկացել բնակավայրերում առկա խնդիրներին:
Մարզպետը պատասխանել է իրեն ուղղված հարցերին, իսկ գյուղատնտեսությանը և կենսագործունեության այլ ոլորտներին վերաբերող հարցերին պատասխանել են աշխատանքային խմբի անդամները:   

Բարձրաձայնված այն հարցերը, որոնք վերլուծելու կամ քննարկելու անհրաժեշտության են եղել, գրանցվել են մարզպետին ուղեկցող աշխատանքային խմբի անդամների (մարզպետի խորհրդականներ, օգնականներ և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ) կողմից, քննարկում կազմակերպելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-12 21:32:10