Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է ունեցել ՀՀ մարզպետների հետ, որի ընթացքում քննարկվել են մարզային, համայնքային և ենթակառուցվածքային նշանակության մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։ Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ նախարար Պապիկյանն անդրադարձել է մարզերի բնակավայրերում խմելու ջրամատակարարման բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին։ Այդ ուղղությամբ նախարարը մարզպետներին հանձնարարել է գույքագրել և ըստ լուծման հրատապության նախարարություն ներկայացնել խմելու ջրի խնդիր ունեցող համայքների անվանացանկը։ Նրա խոսքով խնդրի համակարգային լուծումն անհրաժեշտ է դիտարկել պետություն-մասնավոր հատված ձևաչափի շրջանակներում, այդ իսկ պատճառով ոլորտի տնտեսվարողների հետ հարկավոր է քննարկել ու համաձայնեցնել տեղորոշված համայնքներում խմելու ջրի ներքին ջրագծերի անցկացման և ջրամատակարարման ցանցի բարելավման ներդրումային ծրագրերը։ Խորհրդակցության ընթացքում մարզպետներին է

Իրազեկում 27.06.2019
ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 27-ին ժամը 09։30-ից մինչև հունիսի 28-ը ժամը 09։30 կդադարեցվի Մալիշկա գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հայտարարություն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կայանալիք ավագանու թիվ 6 նիստի վերաբերյալ 26.06.2019
Ս/թ հունիսի 28-ին, ժամը՝ 10:00, տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու թիվ 6 արտահերթ նիստը: Նիստը կկայանա համայնքապետարանի շենքում:
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 25.06.2019
Սահմանված կարգի համաձայն 2019 թվականի հունիսի 28-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:
Աշխատանքի հրավեր 24.06.2019
Եվրոմիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող (ENPJ/2016/386-860) Ծրագրի շրջանակներում կառուցվող ֆոտովոլտային ցանցային էլեկտրակայանում աշխատելու համար հայտարարվում է մրցույթ հետևյալ թափուր աշխատատեղերի համար.