Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հունվարի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի գլխավորությամբ մարզպետարանի աշխատակիցները և զիվորականներ այցելեցին Եղեգնաձոր քաղաքում գտնվող Հիշատակի բլուր, ուր հանգչում են Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին շիրիմները և կանգնեցված է պատերազմի ընթացքում անհետ կորածների հիշատակը հավերժացնող հուշաքար: Հիշատակի բլուրում ծաղիկներ խոնարհեցին զոհվածների շիրիմներին և կատարվեց պսակադրություն: Այնուհետև այցելություն եղավ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող Եղեգնաձորի հուշահամալիր, որտեղ նույնպես ծաղիկներ խոնարհեցին զոհվածների հիշատակի համար: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը և Վայոց ձորի մարզային զինկոմիսար Արմեն Հովհաննիսյանը: Նշենք, որ մարզի կրթական և մշակութային հաստատություններում կազմակերպվել են Հայոց բանակի 27-րդ տարեդարձին նվիրված մի շարք միջոցառումներ:
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանը, համայնքի ղեկավարի 22.01.2019 թվականի թիվ 4 Ա որոշմամբ, հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում առաջադրվող ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության նպատակով: Հայտարարության տեքստին ծանոթանալ այս հղումով :
Վայոց ձորի մարզում ավարտվեց ձմեռային զորակոչը 25.01.2019
Այսօր՝ հունվարի 25-ին, Վայոց ձորի մարզում կայացավ 2019 թվականի ձմեռային զորակոչի վերջին հավաքը: Վերջին հավաքի նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր միջոցառումը կազմակերպվեց Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզի զինկոմիսար, փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը, Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, համայնքի ղեկավարներ, վետերաններ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Նորակոչիկներին բարի ճանապարհ և անվտանգ ծառայություն մաղթեց մարզի զինկոմիսարը: Օրհնության կարգ կատարեց Վայոց Ձորի թեմի Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը: Օրհնության կարգից հետո բոլոր նորակոչիկներին խաչեր նվիրեցին: Հայոց բանակում ծառայող իրենց զինակից ընկերների շարքերը համալրելու գնացին ձմեռային զորակոչի վերջին նորակոչիկները, որոնց մեջ 7-ը զորակոչվեցին ծրագրով: Մենք նույնպես միանում ենք հնչած բարեմաղթանքներին և ասում՝
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ 25.01.2019
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ: Հայոց բանկի օրվան նվիրված տոնը մեր պետական տոնացույցի ամենասպասված, բոլորիս հպարտություն, ուժ և վստահություն, պաշտպանված լինելու զգացողություն ներշնչող տոներից մեկն է: Բանակի օր արտահայտությունը նվիրական զգացումներ է առաջացնում բոլորիս հոգիներում և պատասխանատվության է մղում յուրաքանչյուրիս՝ հարազատ զավակի նման պահել ու պահպանել Հայոց ազգային բանակը: Հայկական բանակը մեր անկախ պետականության ամենակարևոր ձեռքբերումներից է: Այն հանդիսանում է մեր հայրենիքի խաղաղության ու անվտանգության, սահմանների անառիկության ապահովման անփոխարինելի երաշխավորը: Մեր բանակը մշտապես զսպող գործողություններ է իրականացնում հակառակորդի կողմից սահմանային ոտնձգությունների դեմ և արժանապատվորեն համարժեք պատասխան տալիս նրան, մեզ համար ապահովելով խաղաղ պայմաններում ապրելու և արարելու հնարավորություն: Այս տոնական պահին ցանկանում եմ խոնարհումով հիշել Արցախյան ազատամարտում, Ապրիլյան քառօրյայում և սահմանային միջադեպերի ընթացքում զոհված մեր զինվորներին, սպաներին ու քաջարի հրամանատարներին և բարի հիշատակ մաղթել նրանց: Հայոց բանակի սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ և հրամանատարներ, ամենից առաջ Ձեզ մաղթում եմ
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, համայնքի ղեկավարի 21.01.2019 թվականի թիվ 04 որոշմամբ, հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում առաջադրվող ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության նպատակով: Հայտարարության տեքստին ծանոթանալ այս հղումով :
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, համայնքի ղեկավարի 21.01.2019 թվականի թիվ 04 որոշմամբ, հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում առաջադրվող ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության նպատակով: Հայտարարության տեքստին ծանոթանալ այս հղումով