Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սիրելի՛ ուսանողներ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Ողջ աշխարհում այս օրը նշում են որպես Ուսանողների միջազգային օր: Նոյեմբերի 17-ը որպես Ուսանողների միջազգային համերաշխության օր 1946 թվականին Չեխոսլովակիայի մայրաքաղաք Պրահայում հռչակվել է Ուսանողների համաշխարհային կոնգրեսի կողմից: Հռչակումից ի վեր տոնն այս դարձել ուսանողների համախմբման օր: Այն խորհրդանշում է խորը և կայուն գիտելիքներով, արդիական մտածողությամբ, աշխարհընկալման թարմությամբ օժտված երիտասարդություն՝ ի դեմս ուսանողների: Վայոց ձորի մարզի, սիրելի՛ ուսանողներ, համոզված եմ, որ մեր մարզի զարգացման և առաջընթացի համար կօգտագործեք ձեր ողջ իմացությունն ու գիտելիքները, երիտասարդական ուժն ու եռանդը: Սիրելինե՛րս,

Հերթական աշխատանքային խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 16.11.2019
Նոյեմբերի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի խորհրդականները, օգնականները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում մարզպետը նշեց, որ ճանաչողական այցերը Մալիշկա և Զառիթափ համայնքի բնակավայրեր ավարտվեցին, որի ընթացքում մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցների կողմից բավարար չափով աշխատանք տարվեց համայնքում տիրող իրավիճակին տեղում ծանաթանալու համար: Նշեց նաև, որ այցերը համայնքներ լիմելու են շարունակական: Ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրին
Նոյեմբերի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից Վայոց ձորի մարզպետարանում կազմակերպած կլոր-սեղան հանդիպմանը: Հանդիպման սկզբում մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունել է հյուրերին, կարևորել կազմակերպության մարդասիրական առաքելությունը: Կլոր-սեղան հանդիպմանը ներկայացվել են ընկերության կողմից սոցիալական խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքները և քննարկվել են մարզում առկա սոցիալական կարիքները վեր հանելու և դրանց արձագանքելու մեխանիզմները: Հանդիպմանը մասնակցել են մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության մասնագետը, Հայկական Կարմիր խաչի ընկերության պատասխանատուներ և կազմակերպության Վայոց ձորի մասնաճյուղի տնօրենը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական այցով եղել է Զառիթափ բնակավայրում 15.11.2019
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի Զառիթափ համայնք կատարած ճանաչողական այցի վերջին կանգառը Զառիթափ բնակավայրն էր։ Զառիթափում Արարատ Գրիգորյանին նույնպես Աղուհացով ընդունեցին և ողջունեցին բնակավայր առաջին այցի կապակցությամբ: Մարզպետն աշխատանային խմբի հետ այցելեց դպրոց և մանկապարտեզ: Արարատ Գրիգորյանին ուղեկցում էր համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը: Բնակիչները, ուսուցիչները, դպրոցի և մանկապարտեզի տնօրենները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների մասին: Արարատ Գրիգորյանը խոստացավ բարձրաձայնած հարցերը քննարկել մարզպետարանում և պատկան մարմինների հետ, համապատասխան լուծում գտնելու նպատակով:

Շարունակվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ճանաչողական այցերը մարզի համայքներ 15.11.2019
Ներկայացնում ենք ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի Արենի համայնքի բնակավայրեր այցի ժամանակացույցը:
Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի համայնքներ աշխատանքային այցի վերջին կանգառը Մալիշկա համայնքն էր: Մալիշկայում մարզպետը հանդիպել է համայնքի բնակիչներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել համայնքում առկա և մալիշկեցիներին հուզող խնդիրներին: Հանդիպման ընթացքում բարձրաձայնված խնդիրները վերլուծելու և մարզպետարանում քննարկելու նպատակով, մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարականներ է տվել իր աշխատանքային խմբի անդամներին:


