Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացավ խաղողի մթերման խնդիրներին վերաբերող քննարկում

26.02.2020

 Փետրվարի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետի տեղակալ Արայիկ Արամյանի, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Մարգարյանի և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մարզում խաղողի արտադրությամբ զբաղվող գուղացիական տնտեսությունների և խաղողի վերամշակմամբ՝ գինու արտադրությամբ զբաղվող գործարարների ներկայացուցիչների հանդիպումը:
Հանդիպման օրակարգը՝

1. Խաղող արտադրողների հետ կնքված պայմանագրերի ժամկետները երկարացնելու, պայմանագրի կետերը վերանայելու մասին,
2.Վճարումների հետ կապված խնդիրների մասին,
3. Բերքի որակական չափանիշների, տեսակի (սորտային) առանձնահատկությունների մասին,
4. Ըստ տեսակի (սորտերի) խաղողի գնի հետ կապված հարցերի մասին,
5.Ընթացիկ հարցեր:

Քննարկվեցին խաղող արտադրող գուղացիական տնտեսությունների և խաղողի վերամշակմամբ զբաղվող գործարարների միջև պայմանագրային իրավահարաբերություններ հաստատելու խնդիրները և դրանց առնչվող հարցեր:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ խաղողագործների նախաձեռնող խմբի կողմից արված առաջարկությունները գինու արտադրությամբ զբաղվող գործարարների ներկայացուցիչները  կքննարկեն սեփականատերերի հետ: Իսկ վերջնական որոշում կայացնելու նպատակով մարտի առաջին տասնօրյակում շահագրգիռ կողմերի միջև կրկին հանդիպում-քննարկում կկազմակերպվի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38