Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց  ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել է բարեգործ Վիգեն Կարապետյանին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել է բարեգործ Վիգեն Կարապետյանին 25.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալեց Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության անդամ, ամերիկահայ բարերար Վիգեն Կարապետյանին։ Հանդիպմանը մասնակցեց նաև Վայոց ձորի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։ Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորեց ամերիկահայ բարերար Վիգեն Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից գերատեսչական մեդալով պարգևատրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզում տարիներ շարունակ իրականացրած բարեգործական ծրագրերի համար։ Վիգեն Կարապետյանը 25 տարի շարունակ Վայոց ձորի թեմի հետ համագործակցությամբ մարզում իրականացնում է սոցիալական ծրագրեր։ Վերջին բարեգործական ծրագիրը հանրապետության հարավարևմտյան սահմանամերձ համայնքների զինծառայողներին, նրանց ընտանիքներին և համայնքի բնակիչներին անվճար ծառայություն մատուցող շարժական ատամնաբուժարանն է։ Ծրագիրն իրականացվում է

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում տեղադրված խաչի օրհնության կարգի արարողությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում տեղադրված խաչի օրհնության կարգի արարողությանը 23.11.2019

Ս/թ նոյեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ մասնակցել է համայնքի Աղավնաձոր բնակավայրի Ուլգյուր հանդամասում Հակոբջանյանների ընտանիքի կողմից տեղադրված երկաթե լուսավորվող խաչի օրհնության կարգի արարողությանը։ Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունել է արարողակարգի բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հատնել Նորիկ Հակոբջանյանին, աստվածահաճո իր քայլի համար: Նշենք, որ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Կոմիտաս վարդապետի հուշարձանի բացման արարողությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Կոմիտաս վարդապետի հուշարձանի բացման արարողությանը 23.11.2019

Նոյեմբերի 22-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցավ դպրոցի բակում տեղադրված, Հայ մեծանուն երգահան, Կոմիտաս վարդապետի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցի տնօրեն Մարո Սիմոնյանը ներկայացրեց միջոցառման ծրագիրը: Մարզպետ Արարատ Գրիգորյանն արձանի բացման առիթով ողջունեց դպրոցի ուսուցիչներին, սաներին և Կոմիտասի արվեստի երկրպագուներին: Ողջույնի խոսք ասաց նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Դպրոցի սաները կոմիտասյան կատարումներով ողջունեցին միջոցառման մասնակիցներին: Նշենք, որ արձանի հեղինակը վայոցձորցի ճանաչված նկարիչ-քանդակագործ, վաղամեռիկ Վան Եղյանն է:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ  կայացավ   հերթական աշխատանքային  խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը 22.11.2019

Այսօր՝ նոյեմբեր 22-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական խորհրդակցությունը, մարզպետի խորհրդականի, օգնականի, մարզպետարանի գլխավոր քարտուղարի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրին ստորաբաժանումների ղեկավարները: Քաղաքաշինության վարչության պետը տեղեկացրեց, որ շարունակվել են այցերը համայնքներ, սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների կատարման ընթացքն ու որակն ուսումնասիրելու նպատակով: Զեկուցվեց Ջերմուկում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների մասին և ներկայացրեց Շատինի վերանորոգվող մանկապարտեզի սեյսմակայունության վերաբերյալ եզրակացության հիմնավորումները՝ ըստ ներկայացված փաստաթղթի: Մարզպետ Արարատ Գրիգորյանը վարչության պետին հանձնարարեց ուշադրության կենտրոնում սուբվենցիոն ծրագրերի աշխատանքների ընթացքը և հանդիպում կազմակերպել Շատինի մանկապարտեզի սեյսմակայունության վերաբերյալ եզրակացության փաստաթղթի հեղինակների հետ: Գյուղատնտեսության և բնապահպանության

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի  ճանաչողական այցերի գալիք շաբաթվա հասցեն Եղեգիս հանայնքի բնակավայրերն են

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ճանաչողական այցերի գալիք շաբաթվա հասցեն Եղեգիս հանայնքի բնակավայրերն են 22.11.2019

Ներկայացնում ենք ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի Եղեգիս համայնքի բնակավայրեր այցի ժամանակացույցը:

Տեղի ունեցավ զբաղվածության աջակցության Վայոց ձորի  մարզային հանձնաժողովի նիստը

Տեղի ունեցավ զբաղվածության աջակցության Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստը 21.11.2019

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը: Նիստի աշխատանքները ղեկավարում էր հանձնաժողովի նախագահ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը: Օրակարգում քննարկվեցին ծրագրի շրջանակներում իրականացվելիք Վայք քաղաքի և Արենի համայնքի Ելփին բնակավայրի ծրագրերի հաստատման հարցերը: Քննարկման արդյունքում հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին կատարվելիք աշխատանքներին և հաստատեցին ծրագրերը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-04 11:13:35