Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կայանալիք ավագանու 2020 թվականի անդրանիկ նիստի վերաբերյալ

Հայտարարություն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կայանալիք ավագանու 2020 թվականի անդրանիկ նիստի վերաբերյալ 16.01.2020

Ս/թ հունվարի 24-ին, ժամը՝ 15:00, Եղեգիսի համայնքապետարանում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու 2020 թվականի անդրանիկ նիստը:

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը Վայոց ձորում կամփոփի մարզում իրականացրած իր 8 ամսյա աշխատանքի արդյունքները:

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը Վայոց ձորում կամփոփի մարզում իրականացրած իր 8 ամսյա աշխատանքի արդյունքները: 15.01.2020

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը արդեն 8 ամիս է Վայոց ձորում կազմակերպում է ծրագրավորման դասընթացներ հետևյալ ուղղություններով՝ -Մոբայլ ծրագրավորում -Վեբ ծրագրավորում Ավարտական միջոցառումը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 12։00, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հանդիպումների մեծ դահլիճում։

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Վայոց ձորում  տեղական արտադրության մսամթերքի վաճառքը կազմակերպելու նպատակով կիրառվելք  սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացին վերաբերող հարցերի

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Վայոց ձորում տեղական արտադրության մսամթերքի վաճառքը կազմակերպելու նպատակով կիրառվելք սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացին վերաբերող հարցերի 15.01.2020

Հունվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Վայոց ձորում տեղական արտադրության մսամթերքի վաճառքը կազմակերպելու նպատակով կիրառվելք սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացին վերաբերող հարցերի քննարկումը: Մարզպետարանի նիստերի դահլիճում կայացած հանդիպմանը մասնակցում էին ՀՀ սննդի տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ Հովիկ Ավագյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակար Գեղամ Մարգարյանը մարզի համայնքների ղեկավարները և անասնաբուժները: Հովիկ Ավագյանը տեղեկացրեց, որ 2020 թվականի հունվարի 15-ից պարտադիր պայման է՝ ՀՀ-ում իրացնել միմիայն սպանդանոցային ծագման մսամթերք: Նա նշեց, որ այն բխում է 2018 թվականի փետրվարի 15-ին ՀՀ կառավարության կողմից ընդունած N142-Ն որոշման պահանջից: Քննարկվեցին գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ 2020 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ 2020 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը 14.01.2020

Հունվարի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի խորհրդականները, մարզպետի օգնականը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությունը նվիրված էր մարզպետարանի ստորաբաժանումների և ողջ անձնակազմի 2019 թվականի գործունեության և անցած տարվա ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ամփոփմանը, ինչպես նաև 2020 թվականի ծրագրերին: Մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին ստորաբաժանմանը վերապահված գործառույթների շրջանակում 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքները և 2020-ի ծրագրերը: Մարզպետ Արարատ Գրիգորյանն առանձին-առանձին անդրադարձավ յուրաքանչյուր ստորաբաժանման հաշվետվությանը, արտահայտեց իր նկատառումները և պահանջեց հաշվետվությունները ներկայացնել անհրաժեշտ խմբագրումներով: Մարզպետը հանձնարարեց 2019 թ. նոր հաշվետվություններում ներառել իր կողմից հնչեցրած հարցերին վերաբերող փաստական և մանրամասն տվյալներ, իսկ 2020 թվականի

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ  կայացել է աշխատանքային քննարկում

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացել է աշխատանքային քննարկում 14.01.2020

Նախորդ շաբաթ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը, մարզի համայնքների և բնակավայրերի անասնաբուժները: Քննարկվել են մարզում անասնապահության զարգացման հնարավորությունները և զարգացմանը նպաստող պայմանները: Մարզպետ Արարատ Գրիգորյանն ամփոփիչ խոսքում կարևորել է Վայոց ձորի մարզի անասնապահության բնագավառի զարգացման գործում անասնաբուժների կատարած աշխատանքը և նրանց հավաստիացրել, որ բարձրացված հարցերը կքննարկեն համայնքների ղեկավարների հետ առաջիկայում կազմակերպվելիք համատեղ հանդիպման ընթացքում, և կլսեն նաև համայնքների ղեկավարների կարծիքները քննարկվող հարցերի վերաբերյալ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել է Եղեգնաձորի վետերանների խորհրդի նախագահ Սարգիս Հարությունյանին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել է Եղեգնաձորի վետերանների խորհրդի նախագահ Սարգիս Հարությունյանին 14.01.2020

Հունվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել է Եղեգնաձորի վետերանների խորհրդի նախագահ Սարգիս Հարությունյանին: Արարատ Գրիգորյանը ողջունել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, վետերան Սարգիս Հարությունյանին, հետաքրքրվել վետերանի առօրյայով և խորհրդի գործունեությամբ: Սարգիս Հարությունյանը վետերանների խորհրդի գործունեության և անդամների մասին հակիրճ տեղեկություն է ներկայացրել, հուշեր պատմել Մեծ հայրենականի տարիներին իր ծառայության հիշարժան դրվագներից: Զրույցի ժամանակ մարզպետը նշել է, որ իր համար կարևոր է վետերանների հանդեպ սերունդների հոգատար ու հարգալից վերաբերմումքը, որպես նրանց վաստակած պատվի ու հարգանքի արժանի պատասխան և հավաստել, որ հաճելի է վետերան Սարգիս Հարությունյանի և Վայոց ձորում բնակվող ցանկացած վետերանի հետ հանդիպելը, զրուցելը, նրանց կյանքի պատմությանը ծանոթանալը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 16:16:22