Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը մասնակցել է Վայոց ձորի մարզի Արատեսի դպրական կենտրոնում փետրվարի 3-ին մեկնարկած Ձնե քանդակների փառատոնի հանրային ներկայացմանը

07.02.2020

 Փետրվարի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետի խորհրդականը Արմեն Դավթյանը մասնակցել են Վայոց ձորի մարզում գտնվող ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում փետրվարի 3-ին մեկնարկած ,,Ձնե քանդակների,, փառատոնի հանրային ներկայացմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի վարչական ղեկավար Գայ Օհանյանը, Գլաձորի ու Արտաբույնքի դպրոցների ուսուցիչների և սովորողների խմբեր:
Նանե Ասատրյանը ողջունել է ներկաներին և հաջողություն մաղթել փառատոնի աշխատանքներին: Նա խոսել է վայոցձորյան բնության առանձնահատկությունների մասին, կարևորելով կրթամշակութային նախագծերում զարգացման բաղադրիչի ներառումը, ինչպես նաև, տեղաբնակների հետ համագործակցությամբ Եղեգիսի կիրճում՝ Արատեսում, ձմեռային տուրիզմի զարգացումը, Արատեսն անվանելով` վայոցձորյան ,,Ծաղկաձոր,,:
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչը ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրն է, իսկ համադրողը, նախագծի հեղինակ, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ուսանողուհի Ալիսա Դանիելյանը, ով ամռանը մասնակցել էր կրթահամալիրում կազմակերպված քանդակագործության, ճարտարապետության եւ շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնին։
Քանդակները հեղինակել են անկախ քանդակագործներ՝ Գեղարվեստի ԲՈՒՀ-երի ուսանողներ: Քանդակագործներին որպես օգնականներ հանդես են եկել հերթափոխով դպրական կենտրոնում ճամբարող կրթահամալիրի տարբեր տարիքի սովորողները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-25 15:54:22