Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փետրվարի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզի առողջապահական կազմակերպություններ հերթական այցով Շատինի ՊՈԱԿ-ում էր: Արարատ Գրիգորյանին ուղեկցում էին մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակար Վասիլ Ասլանյանը և վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը: մարզպետին ընդունեց կազմակերպության տնօրեն Զոյա Մարտիրոսյանը, ում ուղեկցությամբ մարզպետը շրջայց կատարեց ամբուլատորիայի տարածքում և ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Բուժհաստատության աշխատակիցների հետ հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, քննարկվեց բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն առնչվող հարցեր: Հռիփսիմե ԳԲԱ ՊՈԱԿ-ի տնօրեն Զոյա Մարտիրոսյանը Արարատ Գրիգորյանին ներկայացրեց
2020թ փետրվարի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Մարգարյանի և ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ Հովիկ Ավագյանի նախաձեռնությամբ մարզի Զառիթափ համայնքում կազմակերպվեց պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացին վերաբերող հանդիպում-քննարկում: Քննարկմանը մասնակցում էին Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքի միս արտադրող ֆերմերները և սպանդանոց կառուցել ցանկացող քաղաքացինեը: Մասնակիցների համար խորհրդատվություն իրականացվեց սպանդանոցային մորթի անցնելու առավելությունների վերաբերյալ: ՍԱՏՄ-Ի կողմից տեղեկություններ տրամադրվեց նոր կառուցվող սպանդանոցներին ներկայացվող պահանջների մասին: Ցանկացողներին տրամադրվեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված սպանդանոցների կառուցման ուղեցույցը: Սպանդանոցներ կառուցելու ցանկություն ունեցող քաղաքացիներին ծանոթացրին ՀՀ կառավարության օժանդակության ծրագրերին: Հանդիպման վերջում

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը 15.02.2020
Փետրվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալը, խորհրդականները, օգնականը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը վերադարձել է երեխայի խնամքի արձակուրդից և առաջին անգամ է մասնակցում մարզպետի մոտ անցկացվող ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցությանը և մաղթեց համատեղ արդյունավետ աշխատանք: Մարզպետարանի վարչությունների և բաժինների ղեկավարները հաշվետվություն ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և հաջորդ շաբաթվա անելիքների մասին: Քաղաքաշինության վարչության պետը տեղեկացրեց, որ քաղաքաշիության վարչությունը զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի հետ համատեղ ուսումնասիրել են մարզից ՀՀ կառավարություն ներկայացվող բոլոր սուբվենցիոն ծրագրերի հայտերը և տեխնիկական բնութագրերը: Քննարկվեց նաև մարզում նախատեսվելիք այլ շինվերանորոգման և
2020 թվականի փետրվարի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի ղեկավարությամբ մասնակցել են ՀՀ ԱԺ-ում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ կազմակերպված ՀՀ օրենքի շուրջ քննարկման աշխատանքներին: Օրակարգը՝ : Քննարկան մասնակիցներին ողջունել են համանախագահողներ՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը: Հիմնական զեկուցումով ( ՀՀ օրենքի ընդունման արդյունքնում ոլորտում ներդրվող նորամուծությունները, փոփոխությունները և ռիսկերը) հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Թեմայի շուրջ
Փետրվարի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց Արենիի և Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոններ (ԱԱՊԿ): Արարատ Գրիգորյանին ուղեկցում էին մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակար Վասիլ Ասլանյանը և վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը: Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոնում մարզպետին ընդունեց տնօրենի պարտականությունները կատարող Լարա Հարությունյանը, իսկ Արեննի առողջության առաջնային պահպանման կենտրոնում՝ տնօրեն Ասատուր Մկրտչյանը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը բուժհաստատությունների տնօրենների ուղեկցությամբ շրջայց կատարեց Աղավնաձորի և Արենիի ԱԱՊԿ-ներում, ծանոթացավ կազմակերպությունների աշխատանքային պայմաններին: Մարզպետը հանդիպեց նաև առողջապահական կազմակերպությունների աշխատակիցների հետ, լսեց նրանց, զրուցեց բնակչությանը մատուցվող բուժ-ծառայությունների որակի բարելավման և աշխատանքային պայմանների մասին: Արենիում մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց նաև հիվանդ այցելուների հետ: Մարզպետը զրուցեց
ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի ժամանակ հաստատվեց սպանդանոցների կառուցման համար տրամադրվող պետական աջակցության վերաբերյալ որոշումը: Մասնավորապես որոշվեց, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն. 1.շարժական սպանդանոցների ֆինանսավորում, 2. միս տեղափոխող մեքենաների համար ֆինանսավորում, 3. մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում: Ինչպես մինչ այս որոշումը, այնպես էլ որոշումից հետո ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կառույցի մասնագետները և Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչներն ամենօրյա կապի մեջ են ֆերմերների, մսավաճառների և սպանդանոցներ կառուցելու ցանկություն հայտնած քաղաքացիների հետ: Պարբերական բնույթ են կրում նաև հանդիպումները համայնքներում: 2020 թվականի փետրվարի 1-ին


