Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սեպտեմբեր ամսին Վայոց ձորի մարզում ծնվել է 20 երեխա 02.10.2019
2019 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների

Տեղեկատվություն 02.10.2019
2019 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին`
Հայտարարություն 01.10.2019
ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը հայտարարում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնները զբաղեցնելու համար վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման մասին: Հայտարարությանը ծանոթանալ

Հոկտեմբերի 5-ին կկայանա Արենի Գինու Փառատոն 2019-ը 01.10.2019
Արենի գինու ամենամյա փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 5-ին: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մասնակցելու փառատոնին: Փառատոնի շրջանակներում այս տարի նշվելու է անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական՝ 80-րդ տարեդարձը:․ Միջոցառման ընթացքում տարբեր արտիստներ, ինչպես նաև կոմպոզիտորն անձամբ, այցելուներին կնվիրեն նրա ամենահայտնի ստեղծագործությունների կատարումները: Արենի փառատոնի գլխավոր հովանավորն է ACBA-CREDIT AGRICOLE BANK ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը։ Փառատոնի շնորհիվ միջազգային և ներքին զբոսաշրջային շուկայում Հայաստանը և մասնավորապես` Արենի համայնքը՝ հարակից համայնքների հետ միասին, հանդես են եկել որպես բարենպաստ և գրավիչ զբոսավայր, այդ թվում՝ նաև որպես գինեգործության բնօրրան և միջազգային գինու ճանապարհի կարևորագույն բաղկացուցիչ մաս: Փառատոնի ընթացքում տեղի և հարակից շրջանների բնակիչներն Արենի գյուղի ամբողջ երկայնքով կներկայացնեն

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Մասնակցում էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Ընդունված կարգի համաձայն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ: Նշվեց,

Անցկացվելու է լայնածավալ ռազմավարական զորավարժություն 24.09.2019
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ին ՀՀ տարածքում մեկնարկում է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Զորավարժության նպատակներն են զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական...