Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ

18.05.2020

 Թանգարանների հարգելի՛ աշխատակիցներ:
  Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ:
Մայիսի 18-ը, որպես Թանգարանների միջազգային օր, հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ՝ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի (ICOM) 11-րդ գլխավոր կոնֆերանսում:

   Հարգելինե՛րս, թանգարանները մեր երկրի մշակույթի կարևորագույն կենտրոններից են, ուր պահվում և պահպանվում է մեր ժողովրդի պատմական հիշողությունը՝ ցուցանմուշների տեսքով, որոնք վերաբերում են ազգային մշակույթին, կենցաղավարությանը, սովորույթներին, պատմական դեմքերին և դեպքերին: Թանգարաններն ապահովում են պատմության, անցյալից՝ ներկա և ներկայից՝ ապագա, ժամանակային կապը, դառնալով՝ սերունդների հիշողությունը մշտապես սնուցող մեր ժողովրդի պատմագրության կրթամշակութային բաղադրիչը:  Ցուցադրությունների շնորհիվ հազարավոր օտարերկրյա և տեղացի այցելուներ ծանոթանում են մեր հնամենի ժողովրդի անցած ուղուն և մշակութային հարուստ ժառանգությանը:
 

   Թանգարանային գործը պահանջում է մեծ նվիրում և սրտացավություն, որը պատվախնդրորեն են իրականացնում թանգարանների աշխատակիցները:     Հարգելինե՛րս, շնորհակալություն Ձեզ՝ Ձեր կողմից ցուցաբերած նվիրական աշխատանքի համար:
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մաղթում եմ  Ձեզ առողջություն, աշխատանքային հաջողություններ և հազարավոր այցելուներ ունենալու մեծ երջանկություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34