Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզի 51 անապահով ընտանիքներ  <Աջակցություն հայերին> թիմի կողմից ստացան սնունդ և առաջին անհրաժեշտության տնտեսական ապրանքներ

Վայոց ձորի մարզի 51 անապահով ընտանիքներ <Աջակցություն հայերին> թիմի կողմից ստացան սնունդ և առաջին անհրաժեշտության տնտեսական ապրանքներ 24.01.2020

Հունվարի 22-ին և 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզի 51 անապահով ընտանիքներ բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ստացան սնունդ և առաջին անհրաժեշտության տնտեսական ապրանքներ: Օգնության փաթեթի ընդհանուր արժեքը կազմում է 40.000 դրամ։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է պարտադիր զինվորական ծառայության մեկնող վայոցձորցի զինակոչիկների ճանապարհման  հանդիսավոր արարողությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է պարտադիր զինվորական ծառայության մեկնող վայոցձորցի զինակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությանը 22.01.2020

Հունվարի 20-ին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է Սբ. Պատարագ, որին մասնակցել են ձմեռային զորակոչի շրջանակում պարտադիր զինվորական ծառայության մեկնող զինակոչիկները: Սբ. Պատարագին ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզի զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանը,ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորման սպաներ, զինակոչիկների հարազատները: Հանդիասվոր արարողության մասնակիցները խաղաղ և անվտանգ ծառայություն են մաղթել զինակոչիկներին:

«Մեր տարածքային զարգացման ռազմավարության անկյունաքարը պետք է լինեն սուբվենցիոն ծրագրերը». վարչապետի մոտ քննարկվել են մարզերի զարգացմանը վերաբերող հարցեր

«Մեր տարածքային զարգացման ռազմավարության անկյունաքարը պետք է լինեն սուբվենցիոն ծրագրերը». վարչապետի մոտ քննարկվել են մարզերի զարգացմանը վերաբերող հարցեր 22.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի անելիքները և ընթացիկ խնդիրները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով խորհրդակցությունը, նշել է, որ 2020 թվականը պատշաճ ժամանակ է՝ տարածքային զարգացման ավելի թիրախային հարցեր լուծելու համար: <Այս առումով, իմ կարծիքով, մենք ոչ թե գտել ենք, այլ կողմնորոշվել ենք, թե ինչ բանաձևով պետք է իրականացնենք տարածքային զարգացումը: Ե՛վ 2018, և՛ 2019 թվականների արդյունքներով, կարծում եմ, կարող ենք արձանագրել, որ սուբվենցիոն համակարգն այդ թեման զարգացնելու հիմնական շարժիչ ուժը պետք է դառնա: Ինչո՞ւ է սուբվենցիոն համակարգը գրավիչ, որովհետև այն իսկապես ստեղծում է համագործակցության շատ կոնկրետ դաշտ և հարաբերություններին նոր որակ ու մակարդակ է տալիս, որովհետև, ըստ էության, այդ ծրագրերում ներգրավվում են համայնքները, ներգրավվում է կառավարությունը: Այսինքն՝ համայնքը, ներգրավված լինելով սեփական միջոցներով, ավելի մեծ շահագրգռություն է ցուցաբերում,

Ավստրալիայի հայ համայնքի կողմից նվեր ենք ստացել նոր շատ հարմարավետ և գեղեցիկ ավտոբուս՝ Զառիթափ նոր Ազնաբերդ բնակավայրից Խնձորուտ դպրոցական երեխաներին տեղափոխելու համար:

Ավստրալիայի հայ համայնքի կողմից նվեր ենք ստացել նոր շատ հարմարավետ և գեղեցիկ ավտոբուս՝ Զառիթափ նոր Ազնաբերդ բնակավայրից Խնձորուտ դպրոցական երեխաներին տեղափոխելու համար: 22.01.2020

Ավստրալիայի հայ համայնքի կողմից նվեր ենք ստացել նոր շատ հարմարավետ և գեղեցիկ ավտոբուս՝ Զառիթափ նոր Ազնաբերդ բնակավայրից Խնձորուտ դպրոցական երեխաներին տեղափոխելու համար: Նախկին ավտոբուսը գտնվում էր շատ անբարեկարգ վիճակում և գրեթե ենթակա չէր հետագա շահագործման: Մինչ համայնքը կհասցներ նոր ավտոբուս ձեռք բերել, խնդիրը նկատեցին և դրա լուծմանը հետամուտ եղան Ավստալիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Հոգաչափ շնորհակալ ենք ողջ Ավստալահայ համայնքից, բոլորից ովքեր մասնակցություն են ունեցել այս Աստվածահաճո գործին և հատկապես կազմակերպիչներից՝ Գայանե Խաչատրյանից (https://www.facebook.com/profile.php?id=100008458393320), Հելեն Հակոբյանից (https://www.facebook.com/arianna.hakobyan.5) և Մելիքյանների ընտանիքից դրամահավաքը, ավտոբուսի գնումը և մինչև համայնք տեղափոխումը կազմակերպելու համար: Հ.գ. Եվ իհարկե մեծ շնորհակալություն մեր մարզի բարեկամ և սիրելի Stella Sarukhanyan -ին նրանց մեր մարզ հյուր բերելու համար:

Աշխատանքային խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետի մոտ

Աշխատանքային խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետի մոտ 21.01.2020

Հունվարի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, մասնակցությամբ մարզպետի խորհրդականների և օգնականի, մարզպետարանի գլխավոր քարտուղարի և ստորաբաժանումների ղեկավարների: Մարզպետարանի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ և ներկայացրին ընթացիկ շաբաթվա ծրագրերը: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը տեղեկացրեց, գյուղատնտեսության զարգացման աջակցության ծրագրով գարնանացան գարու և ցորենի սերմացուի և պարարտանյութերի ներկրման հետ կապված խնդիրների լուծման փուլի մասին: Մարզպետը հետաքրքրվեց սերմացուի և պարարտանյութերի ձեռք բերման համար հայտերի ներկայացման ընթացքով: Քննարկվեց նաև առևտրի օբյեկտներում սպանդանոցային մսամթերքի իրացման ծրագրին առնչվող հարցեր: ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետը ներկայացրեց գնումների հրապարակման պայմաններում, ինչպես նաև հողի հարկի և գույքահարկի հաշվառման կարգի մեջ կատարված փոփոխությունները:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային կառույցն ամփոփեց 2019 թվականի գործունեության արդյունքները

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային կառույցն ամփոփեց 2019 թվականի գործունեության արդյունքները 20.01.2020

Հունվարի 20-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման ուղղությամբ 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստ, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, մարզպետարանի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարները, ՀՀ ոստիկանության և ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության ղեկավարները, Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսարը, ինչպես նաև Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության անձնակազմը: Զեկույցով հանդես եկավ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը: Քննարկվեցին մարզում առկա արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հարցերին առընչվող հարցեր: Հաջորդող 2020 թվականի ընթացքում աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացման ուղղությամբ ներկայացվեցին առաջարկություններ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:34:13