Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի կունենա Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 20.12.2024
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարթղ եք ծանոթանալ այս հղումով։

Անցկացվեց <<Այգեգործության հմտություններ>> թեմայով դասընթաց 20.12.2024
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության համակարգմամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի > ծրագրի շրջանակներում > թեմայով դասընթաց։ Դասընթացի նպատակն էր մասնակիցներին տրամադրել այգեգործության ոլորտի ժամանակակից հմտություններ և գիտելիքներ՝ ոլորտում ավելի մեծ արտադրողականության և արդյունավետության հասնելու համար։

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը 20.12.2024
Դեկտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կոլյա Միքաելյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական՝ 4-րդ նիստը, որին մասնակցում էին մարզի խորհրդի անդամներ, ուժային կառույցների, տեսչական մարմինների տարածքային կառույցների ղեկավարներ, մարզի բուժհաստատությունների ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 19.12.2024
Տեղեկացնում ենք , որ 2024 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցի շենքում տեղի կունենա Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգի նախագծին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է ՀՖՖ-ի Վայոց ձորի մարզի լիազոր ներկայացուցիչ Խորեն Հովհաննիսյանին։Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները։ Նրանք քննարկել են մարզում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքին, հեռանկարներին, սպորտի մասսայականացմանը, մարզում առկա մարզական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, մարզական տարբեր նախաձեռնությունների իրականացմանը, ֆիզիկական դաստիարակությանը վերաբերող հարցեր։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վայոց ձորի մարզում բնակություն հաստատած անձանց հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ։ Հանդիպումների հերթական շարքն այս անգամ ընդգրկում էր Վայք համայնքի մի շարք բնակավայրեր, մասնավորապես Ազատեկ և Զառիթափ բնակավայրերում մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը տեղահանվածների հետ քննարկել է մի շարք հարցեր։