Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ավարտվեց ՀՀ Վայոց ձորի մարզի «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլը 04.04.2025
Ավարտվեց ՀՀ Վայոց ձորի մարզի «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլը։ Առաջին տարիքային խմբի / 5-6-րդ դասարանների աշակերտներ / եզրափակիչ մրցույթում հանդիպեցին Եղեգնաձորի Հ․Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական և Ազատեկի ու Հերհերի միջնակարգ դպրոցների աշակերտները։ Երկրորդ տարիքային խմբի / 7-9-րդ դասարանների աշակերտներ / եզրափակիչ մրցույթում հանդիպեցին Վայքի հիմնական և Արենիի միջնակարգ դպրոցների թիմերը։ Համառ և գեղեցիկ պայքարում հաղթողներ ճանաչվեցին Եղեգնաձորի թիվ 2 և Վայքի հիմնական դպրոցների թիմերը։

Հաստատվել է «Բուսաբուծության աջակցության ծրագիրը» 04.04.2025
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 356 - Լ որոշմամբ հաստատվել է «Բուսաբուծության աջակցության ծրագիրը», որի նպատակն է ընդլայնել հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի ցանքատարածությունները ։ Կառավարության կողմից, ըստ մշակաբույսերի, փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝

Հանձնի՛ր արյուն,փրկի՛ր կյանքեր 03.04.2025
《Վայոց ձորի Բկ》ՓԲԸ հրավիրում է Ձեզ ՝ դառնալու արյան դոնոր։ Միջոցառումը տեղի կունենա 06.04.2025թ-ին ժամը 09։00-ից: Ձեր ներդրումն անգնահատելի է կյանքեր փրկելու համար: Արյունը ծառայելու է արյան կարիք ունեցող երեխաների, ծանր ծննդաբերություն տարած ծննդկանների և բոլոր նրանց համար, ովքեր ունեն արյան փոխներարկման կարիք։

Ապրիլի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանրային քննարկում մարզպետի աշխատակազմի կողմից կազմված > 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի /ՄԺԾԾ/ , ներառյալ 2026թ պետական բյուջեի հայտերի նախագծերի վերաբերյալ: Հանրային քննարկմանը մասնակցում էին մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Աղվան Հարությունյանը, ֆինանսական վարչության պետ, փորձագետ Գվիտոն Դավթյանը, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների անդամներ:

Տեղի կունենա Արենի համայնքի ավագանու հերթական նիստը 03.04.2025
Տեղեկացնում ենք , որ սույն թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16։00-ին, Արենիի համայնքապետարանում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգի նախագծին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։