Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի նորակառույց միջնակարգ դպրոցում մեկնարկեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի առաջին՝ համայնքային (նախընտրական) փուլը։ Ներկաներին և մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան՝ մաղթելով մարզական հաջողություններ, միասնական կամք և թիմային ոգի։

Տեղի կունենա Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանու հերթական նիստը 07.02.2025
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Արենիի համայնքապետարանում տեղի կունենա Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի առաջին՝ համայնքային փուլը 05.02.2025
Վայոց ձորի մարզում կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի առաջին՝ համայնքային (նախընտրական) փուլը, որին կմասնակցեն մարզի մի շարք հանրակրթական դպրոցների հավաքական թիմերը: Ներկայացվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի՝ Վայոց ձորի մարզի համայնքային փուլի խաղացանկը և ժամանակացույցը։

Իրազեկման հանդիպումներ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ 31.01.2025
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վայոց ձորի մարզում բնակություն հաստատած անձանց հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ։ Հանդիպումների հերթական շարքն այս անգամ ընդգրկում էր Արենի համայնքի Արենի և Ագարակաձոր, Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրերը։