Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու նիստը 20.03.2026
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու նիստը տեղի կունենա սույն թվականի մարտի 25 -ին՝ ժամը 16։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում։ Նիստի օրակարգի նախագիծը՝ հղմամբ։

Այս տարի «Երկրի ժամ»-ն անցկացվելու է մարտի 28-ին 20.03.2026
Այս տարի «Երկրի ժամ»-ն ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 28-ին, ուստի կոչ ենք անում մարտի 28-ին` ժամը 20:30-21:30-ին, միանալ և աջակցել շարժմանը՝ մեկ ժամով անջատելով հասարակական նշանակության կառույցների ,շենքերի, հանրային տարածքների արտաքին լուսավորությունը: Միասին մեր մոլորակի համար կարող ենք անել ավելին։ Համախմբվելով Երկիրը պահպանելու շուրջ` մենք կօգնենք կերտել ավելի կանաչ ապագա։

Հայտնի են «Բասկետբոլի դպրոցականների լիգա» մարզական խաղերի մարզային փուլի խաղերի հաղթող թիմերը 20.03.2026
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ կազմակերպվեցին ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Բասկետբոլի դպրոցականների լիգա» մարզական խաղերի մարզային փուլի խաղերը։ 5-6-րդ դասարանների աշակերտների տարիքային խմբում հաղթող ճանաչվեցին՝ 1-ին տեղ- Արենիի միջնակարգ դպրոց 2-րդ տեղ - Ջերմուկի կրթահամալիր 3-րդ տեղ- Վայքի հիմնական դպրոց
Այսօր Ջերմուկ քաղաքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վայոց ձորի մարզի զարգացման առաջնահերթ ուղղությունները, մասնավորապես՝ ենթակառուցվածքների բարելավումը, զբոսաշրջության խթանումը, ներդրումային միջավայրի զարգացումը և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը։

Ավարտվեց « ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի Եղեգնաձորի տարածաշրջանի մրցաշարը 13.03.2026
Ավարտվեց « ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի Եղեգնաձորի տարածաշրջանի մրցաշարը: Հաղթողներ ճանաչվեցին և մարզային փուլի ուղեգիր նվաճեցին 5-9-րդ դասարանցիների տարիքային խմբում 1-ին տեղ – Չիվայի միջնակարգ դպրոց 2-րդ տեղ – Եղեգնաձորի Հովհ․ Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոց 3-րդ տեղ – Եղեգնաձորի վարժարան 10-12 –րդ դասարանցիների տարիքային խմբում 1-ին տեղ – Եղեգնաձորի վարժարան 2-րդ տեղ – Չիվայի միջնակարգ դպրոց 3-րդ տեղ - Արենիի միջնակարգ դպրոց
Ամփոփվեցին ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Բասկետբոլի դպրոցականների լիգա» մարզական խաղերի՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածաշրջանային փուլերը։ Հաղթողներ ճանաչվեցին՝ Եղեգնաձորի տարածաշրջանում 5-6-րդ դասարաններ –Արենիի միջնակարգ դպրոց 7-9-րդ դասարաններ -Արփիի միջնակարգ դպրոց Վայքի տարածաշրջանում 5-6-րդ դասարաններ –Վայքի հիմնական դպրոց 7-9-դ դասարաններ – Ազատեկի միջնակարգ դպրոց


