Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 07.04.2026

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր , ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Տարիներ առաջ ազգային տոնացույցը համալրվեց խորհրդանշական մի տոնով ևս. Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրը նշվում է նաև Մայրության և գեղեցկության տոնը՝ առավել ընդգծելով օրվա և տոնի մեծ խորհուրդը:

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը 02.04.2026

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 12։00-ին, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգի նախագիծը՝ հղմամբ։

Եղեգնաձորի համայնքապետարանը կիրականացվի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառք

Եղեգնաձորի համայնքապետարանը կիրականացվի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառք 02.04.2026

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը 2026 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, համայնքապետարանի վարչական շենքում կիրականացվի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառք։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։ Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ։Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի ապրիլի 28-ը՝ ժամը18։00-ն։

 2027-2029թթ․ ՄԺԾԾ և ՀՀ 2027թ․ պետական բյուջեի հայտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում

2027-2029թթ․ ՄԺԾԾ և ՀՀ 2027թ․ պետական բյուջեի հայտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում 31.03.2026

Մարտի 31-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանրային քննարկում մարզպետի աշխատակազմի կողմից կազմված > 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի /ՄԺԾԾ/ , ներառյալ 2027թ․ պետական բյուջեի հայտերի նախագծերի վերաբերյալ:

Քննարկում 2026 թվականի համար ներկայացված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ

Քննարկում 2026 թվականի համար ներկայացված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ 24.03.2026

Մարտի 23-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Վահագն Արսենյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2026 թվականի համար ներկայացված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ քննարկում։ Մասնակցում էին մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակիցներ։ Նշվեց, որ ՀՀ Վայոց ձորի մարզի 2026 թվականին նախատեսվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի 20 ամբողջական փաթեթ է ներկայացվել ՏԿԵՆ։

Հանրային քննարկում 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի վերաբերյալ

Հանրային քննարկում 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի վերաբերյալ 24.03.2026

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 31-ին՝ ժամը 11:00-ին, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի խորհրդակցությունների դահլիճում քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունենալու հանրային քննարկում 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի և ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի կազմման վերաբերյալ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-08 10:50:21