Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

  Հանդիպում Արտաբույնք բնակավայրի բնակիչների հետ

Հանդիպում Արտաբույնք բնակավայրի բնակիչների հետ 01.04.2025

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները և ոլորտային պատասխանատուները հանդիպեցին Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի բնակիչների հետ։ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ Արտաբույնք բնակավայր այցի նպատակն է տեղում ծանոթանալ բնակիչներին մտահոգող հարցերին, դիտարկել բնակավայրում առկա խնդիրները, ինչպես նաև ներկայացնել, թե ինչ է արվել և ինչ է նախատեսվում իրականացնել ինչպես Արտաբույնք բնակավայրում, այնպես էլ Եղեգիս համայնքում և ՀՀ Վայոց ձորի մարզում ընդհանրապես, միաժամանակ իրազեկել ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում մշակված և գործող աջակցության ծրագրերի մասին։

Աշխատանքային քննարկում մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության աշխատակիցների մասնակցությամբ

Աշխատանքային քննարկում մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության աշխատակիցների մասնակցությամբ 28.03.2025

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարտի 26-ին անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության աշխատակիցների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Ա. Խաչատրյանը, Բ․Սողոմոնյանը, գլխավոր քարտուղար Ա. Հարությունյանը:

Իրազեկման հանդիպումներ հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ

Իրազեկման հանդիպումներ հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ 28.03.2025

Հայտնում ենք , որ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկում իրականացնելու նպատակով ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 12 բաժնի կողմից ապրիլի 3-ին՝ ժամը 12։00-ին, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԿՀ-ում (հասցեն՝ ք․. Ջերմուկ, Մյասնիկյան 8), ապրիլի 7-ին՝ ժամը 12։00-ին, «ՎԱՅՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ում (հասցեն՝ ք. Վայք, Ա. Թովմասյան 1), ապրիլի 9-ին՝ ժամը 12։00-ին, հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 12 բաժնում (հասցեն՝ ք․ Եղեգնաձոր, Նարեկացի 8/3) կազմակերպվելու են հանդիպումներ։

Հանրային քննարկում 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի վերաբերյալ

Հանրային քննարկում 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի վերաբերյալ 27.03.2025

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ին, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի խորհրդակցությունների դահլիճում քաղաքացիական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ տեղի է ունենալու հանրային քննարկում 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի և ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի կազմման վերաբերյալ:

 Աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության աշխատակիցների մասնակցությամբ

Աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության աշխատակիցների մասնակցությամբ 27.03.2025

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարտի 25-ին անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության աշխատակիցների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Ա. Խաչատրյանը,գլխավոր քարտուղար Ա. Հարությունյանը, խորհրդական Ս.Հովսեփյանը:

Եղեգիս  համայնքի  փոքր և միջին  բիզնեսի  ձեռներեցներիի  և տնտեսվարողների համար  դասընթացներ

Եղեգիս համայնքի փոքր և միջին բիզնեսի ձեռներեցներիի և տնտեսվարողների համար դասընթացներ 24.03.2025

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Եղեգիսի համայնքապետարանի հետ մեկտեղ «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ -վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հրավիրում է Եղեգիս խոշորացված համայնքի փոքր և միջին բիզնեսի ձեռներեցներին և տնտեսվարողներին մասնակցել դասընթացների և բարելավել բիզնես կարողությունները: Ծրագրի նպատակն է բարելավել համայնքում ձեռներեցների բիզնես փորձառությունը՝ տրամադրելով մասնագիտացված ուսուցում՝ հագեցած բնապահպանական լուծումներով, կայուն գյուղատնտեսության արտադրությամբ, ինչպես նաև շրջանաձև տնտեսության վարման ուղղությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-01 14:54:50