Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթանակի և խաղաղության տոնը՝ հարգանքի և խոնարհման օր

Հաղթանակի և խաղաղության տոնը՝ հարգանքի և խոնարհման օր 09.05.2025

Մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի օրը, մարզկենտրոն Եղեգնաձորում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, տարբեր հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, բազմաթիվ մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին, նրանց հիշատակը հավերժացնող և հաղթանակը խորհրդանշող հուշակոթողին ծաղիկներ խոնարհել:

Հանդիպում Գետափ բնակավայրում

Հանդիպում Գետափ բնակավայրում 09.05.2025

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խմբի այցելությունները բնակավայրեր կրում են շարունակական բնույթ․ այս անգամ Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի խնդիրներն ու բնակիչներին հուզող հարցերն էին դիտարկման կենտրոնում։ Կարևոր և առաջնային համարելով քաղաքացիների հետ անհատական և ուղիղ շփումները՝ մարզպետը կատարել է չնախատեսված այցեր բնակիչների բակեր, զրուցել նրանց հետ առօրյա խնդիրների և մտահոգությունների մասին, լսել նրանց առաջարկները: Հարցերը վերաբերել են փողոցային լուսավորությանը, էլեկտրաէներգիայի տատանումներին, ջրահեռացման համակարգին, բնակավայրով անցնող հանրապետական ճանապարհի անցումների ոչ բավարար լուսավորությանը և այլն:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օր Վայոց ձորի մարզում

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օր Վայոց ձորի մարզում 08.05.2025

ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ մայիսի 7-ը հայտարարվել էր Վայոց ձորի մարզում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օր։ Այն նպատակ ունի նպաստել մարզի երիտասարդ բնակչության առողջության ամրապնդմանը, ֆիզիկական պատրաստականության մակարդակի, ֆիզիկապես և բարոյապես կայուն երիտասարդ սերնդի ձևավորմանը։ Միջոցառման շրջանակում այսօր մարզի կրթական հաստատություններում կազմակերպվել են տարաբնույթ մարզական միջոցառումներ և խաղեր։ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության աշխատակիցներիը մի քանի դպրոցներում հետևել են մարզական միջոցառումների ընթացքին, արձանագրել , որ երեխաները մասնակցում էին մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական  ուղերձը Երկրապահի օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ 08.05.2025

Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր՝ մայիսի 8-ին, նշում ենք Երկրապահի օրը։ Օրը առիթ է նորից վերարժևորելու այն անուրանալի ավանդը, որ ունեցել է երկրապահ կամավորական շարժումը հայրենի հողի պաշտպանության, անկախության կերտման և պահպանման , երիտասարդ սերունդների շրջանում հայրենասիրական արժեքներ սերմանելու գործում։ Երկրապահ կամավորներն իրենց լեգենդար կերպարներով, հայրենիքի պաշտպանության գործին անմնացորդ նվիրվելու վճռականությամբ, երկիրը անվերապահորեն սիրելու բարձր գիտակցմամբ բացառիկ դեր են ունեցել բանակաշինության, նորանկախ պետության հիմքերի ամրապնդման հարցում։ Երկրապահ լինելը մեծ ու պարտավորեցնող խորհուրդ ունի․ այո՛, երկիրը պահել և պաշտպանել, կռիվ տալ նրա համար ու , ցավոք, երբեմն նաև արյան գնով․․․ Խոնարհումս հայրենիքի համար նահատակված երկրապահներին, հավերժ փառք նրանց հիշատակին։

  Անցկացվեց  <<ՀՀ վարչապետի գավաթ>> դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը

Անցկացվեց <<ՀՀ վարչապետի գավաթ>> դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը 08.05.2025

Մայիսի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության , մշակույթի, սպորտի վարչության համակարգմամբ անցկացվեց > դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը: Միջոցառմանը մասնակցում էին մարզի 25 դպրոցների թիմերը / 5 տղա և 2 աղջիկ/, ընդհանուր թվով՝ 175 աշակերտ: Միջոցառման մասնակիցներին ողջունեց Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ով կարևորեց սպորտի առանցքային և անբաժանելի դերը մարդու կյանքում՝ նշելով, որ այն կերտում է բնավորություն, ամրացնում կամքի ուժը, իսկ թիմային մարզաձևերը զարգացնում են նաև համախմբվածություն և միասնականություն:

Քննարկվել են բնակավայրի ոռոգման ջրին առնչվող հարցեր

Քննարկվել են բնակավայրի ոռոգման ջրին առնչվող հարցեր 07.05.2025

Մայիսի 6-ին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի և > ջրօգտագործողների ընկերություն գործադիր տնօրեն Հազարապետ Նազարյանի հետ այցելեց Խաչիկ բնակավայր՝ բնակիչների հետ քննարկելու ոռոգման ջրի հետ կապված խնդիրները։ Բնակավայր ոռոգման ջուրը հասցվում էր համապատասխան խողովակաշարերի միջոցով, սակայն բարձր ճնշման պատճառով հաճախ վնասվում են դրանք, և հնարավոր չի լինում լիարժեք մատակարարել ոռոգման ջուրը Խաչիկ բնակավայր։ Նախագիծ կա, որը կլուծի հետագայում խնդիրը, բայց մինչ այդ անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ ապահովման համար։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-09 14:58:38