Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության մեդալով 23.04.2013

23, ապրիլի 2013թ. ՀՀ Վայոց ձորի մարզպետը պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության մեդալով 2012 թվականի աշնանային զորակոչի ընթացքում կատարած հետևողական և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 22-ի թիվ 432 հրամանով ՀՀ Վայոց ձորի մարզպետ, Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանը պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հ.Ք.Բաղրամյան»-ի անվան մեդալով: Պետական պարգևը ՀՀ...

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը 19.04.2013

Ս/թ ապրիլի 19-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի N 2 նիստը` ներքոշարադրյալ օրակարգով, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ ժամանակավոր ցուցադրության բացում

Երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ ժամանակավոր ցուցադրության բացում 19.04.2013

Ս/թ ապրիլի 18-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ > խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը: Բացման արարողությանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղեկալներ Արամ Գրիգորյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաներ, մշակութասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

ՈՒՂԵՐՁ

ՈՒՂԵՐՁ 18.04.2013

Հարգելի հայրենակիցներ Սիրով ու հպարտությամբ շնորհավորում եմ բոլոր վայոցձորցիներիս` Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ նշել, որ 1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, կարևորելով անցյալի հուշարձանների պահպանությունը, ապրիլի 18-ը հռչակել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր: Ուրախ եմ, որ մենք ժառանգել ենք պատմական հուշարձաններով հարուստ մարզ, քանզի պատմամշակութային հուշարձանները մեր մարզի պատմական կենսագրությունը վավերացնող լավագույն փաստական վկաներն են: Լինելով պատմական հուշարձաններով և տեսարժան վայրերով հարուստ մարզի ղեկավար, կոչ եմ անում սրբորեն պահել ու պահպանել պատմամշակութային հուշարձանները: Համոզված եմ, որ սեփական տան ու բակի նման կպահպանենք մեր սրբավայրերի և զբոսավայրերի շրջաքայքի սանիտարական վիճակը, խնդրի հանդեպ հրավիրելով հասարակության ուշադրությունը: Հարգանքով` ՀՀ Վայոց ձորի մարզպետ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ

Մենահամերգ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

Մենահամերգ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում 18.04.2013

Ապրիլի 17-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցում կայացավ դպրոցի շրջանավարտ, այժմ Երևանի Չայկովսկու անվան տասնամյակի սան` ջութակահար Արթուր Մարտիրոսյանի մենահամերգը, ծրագրում` Բախ, Վենիավսկի, Տարտինի, Խաչատրյան: Մենահամերգին ներկա էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետը մինչ համերգը շրջայց կատարեց երաժշտական դպրոցում, ծանոթացավ 4-րդ հրատապ ծրագրով դպրոցում կառուցված ջեռուցման համակարգի որակին: Մարզպետ Էդգար Ղազարյանը եղավ նաև > հիմնադրամի կողմից դպրոցին նվիրած փողային գործիքներով կահավորված դասասենյակում:

Հակակոռուպցիոն իրազեկման միջոցառում` Վայոց ձորում

Հակակոռուպցիոն իրազեկման միջոցառում` Վայոց ձորում 18.04.2013

Ապրիլի 17-ին > հասարակական կազմակերպությունը և Վայոց ձորի հակակոռուպցիոն կենտրոնը, Վայոց ձորի դատախազության հետ համագործակցությամբ և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ Վայոց ձորի տուրիզմի կենտրոնում (ք. Վայք, Ջերմուկի խճուղի 10ա) > ծրագրի շրջանակներում կազմակերպել էին հակակոռուպցիոն իրազեկման: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ Հովիկ Սուքիասյանը, > ՀԿ նախագահ, > ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը: Բացման խոսքով հանդես եկավ Վայոց ձորի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Էմին Բեգլարյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-27 18:12:01