Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Ներքին աուդիտի կոմիտեի նիստ

Տեղի ունեցավ Ներքին աուդիտի կոմիտեի նիստ 13.04.2013

Ս/թ ապրիլի 12-ին Վայոց ձորի մարզպետարանում կայացավ Ներքին աուդիտի կոմիտեի նիստ, կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ Սամվել Թարվերդյանը (մարզպետի տեղակալ), Մելս Հարությունյանը (մարզպետի տեղակալ), Արամ Գրիգորյանը(մարզպետի տեղակալ), Նարինե Մաղաքյանը (մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ), ինչպես նաև ներքոնշյալ ՊՈԱԿ-ների և մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում 13.04.2013

2013 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան Ս. Ն.Սուխորենկոն և նրա խորհդական Մ.Գ. Ցիվինսկայան այցելեցին Վայոց ձորի մարզ: Այցը կրում էր ճանաչողական բնույթ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին միջմարզային համագործակցության հարցեր, առաջարկվեց համագործակցել Մինսկի մարզի հետ, պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակել և երկկողմանի համաձայնությամբ ստորագրել համագործակցության համաձայնագիր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հնարավոր համագործակցության նպատակով հուլիս ամսին Վայոց ձորի մարզ հրավիրել Մինսկի մարզի ղեկավարությանը:

Տիեզերագնացի օրվան նվիրված միջոցառում սահմանամերձ համայնքում

Տիեզերագնացի օրվան նվիրված միջոցառում սահմանամերձ համայնքում 13.04.2013

Ապրիլի 12-ին Վայոց ձորի մարզի սահմանամերձ Բարձրունի համայնքի միջնակարգ դպրոցում մեծ տոնախմբություն էր: Միջոցառումը նվիրված էր Տիեզերագնացի օրվան: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մ. Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Ա. Հովհաննիսյանը, ինչպես նաև Հայաստանում Հայ-ռուսական համագործության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետությում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Ի. Վ. Կուսովը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնի տնօրեն Գ. Բարիկյանը, համակարգող Ս. Սարաջյանը: Ցերեկույթի մասնակիցներ էին դպրոցի աշակերտները և ուսուցիչները:

Ընդունելություն Չեխիայի դեսպանատան կողմից

Ընդունելություն Չեխիայի դեսպանատան կողմից 12.04.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ս/ թ. ապրիլի 11-ին Երևանի > հյուրանոցում մասնակցել է Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար պարոն Կարել Շվարցենբերգի կողմից կազմակերպված ընդունելությանը: Ընդունելության ընթացքում Էդգար Ղազարյանն առիթ է ունեցել չեխական կողմի հետ քննարկել դեռևս 2012 թվականին Չեխիայի Կառլովի Վարի նահանգի և Կառլովի Վարի քաղաքի ու ՀՀ Վայոց ձորի մարզի և Ջերմուկ քաղաքի միջև համագործակցության և բարեկամության հաստատման պայմանավորվածության մասին: Կառլովի Վարի նահանգի պատվիրակության այցելությունը Վայոց ձորը նախատեսվում է 2013 թվականի ընթացքում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը <<Բաց դաս>> է վարել ՀՊՏՀ-ում

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը <<Բաց դաս>> է վարել ՀՊՏՀ-ում 11.04.2013

Ս/թ ապրիլի 10-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների համար ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և հրավերով > շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի նախկին դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը: Դասախոսության թեման ` >: Մարզպետը ուսանողական խորհրդին շնորհակալություն է հայտնել հրավերի և այն հետևողականության համար, որով բաց դասերի ավանդույթը շարունակվում է և դառնում ուսանողության իմացության և մտահորիզոնի ընդարձակման հրաշալի միջոց:

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը 11.04.2013

Նորընտիր Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցել են նաև Վայոց ձորի մարզետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի այլ պաշտոնատար անձիք, մարզի համայնքների և մի շարք ձեռնարկությունների ղեկավարներ, ինչպես նաև մարզի հասարակայնության ներկայացուցիչներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 13:41:01