Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայքի քաղաքապետը հանդես եկավ 2013թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ

19.07.2013

 Հուլիսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Վայքի քաղաքի մշակույթի տան փոքր դահլիճում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Հարություն Սարգսյանի հանրային հաշվետվությունը:

Քաղաքապետը ներկայացրեց 2013 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները, խոսեց առաջիկա անելիքների մասին:

Նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալ Ա. Գրիգորյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ:

Մարզպետ Էդգար Ղազարյանն իր խոսքում բարձր գնահատեց քաղաքապետի կիսամյա գործունեությունը և հարթակն օգտագործելով՝ ներկայացրեց պետական աջակցությամբ քաղաքում իրականացված այն բոլոր ծրագրերը, որոնք կյանքի են կոչվել ՀՀ պետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00