Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարեգործական համերգ՝ Եղեգնաձորում

29.07.2013

 Հուլիսի 26-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել <<Օգնեք ինձ՝ դառնալու ձեզանից մեկը> խորագրով բարեգործական համերգ: Համերգի նպատակն  էր  բարձրաձայնել սահմանափակ կարողություններով մարդկանց  խնդիրները  և  ինչ-որ չափով նպաստել  դրանց  լուծմանը: Հանգանակության արդյունքում հավաքված գումարը կօգտագործվի քաղաքի մայթերի, հանրությանը սպասարկող հաստատությունների առջև  թեքահարթակների կառուցման և  ներառական կրթության դասարաններին գույքով ապահովելու նպատակով:

Միջոցառումը  կազմակերպել էր   Ընդդեմ   Իրավական  Կամայականության   ՀԿ-ի Եղեգնաձորի  քաղաքացիական  կենտրոնը, իսկ համերգային ծրագիրը իրականացրել էր`  ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնը:

Համերգային ծրագրին մասնակցել են մարզի տաղանդավոր երգիչներ, պարային խմբեր, կենտրոնի կամավորներ: Համերգային ծրագրում ընդգրկված էր նաև Սոնիկ Մելքոնյանը, ով ունի տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ: Նա իր գեղեցիկ երգով հուզել է հանդիսատեսին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00