Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

2013 թվականի մայիսի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կողմից կազմակերպված > մեկնարկային միջոցառմանը: Միջոցառման մասնակիցներին ողջունել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը: OVOP ճապոնական փորձը ներայացրել է Ակիհիրո Ցուկամոտոն (Գլխավոր խորհրդատու, ՃՄՀԳ): Իսկ հայկական OVOP նախնական հայեցակարգը և ծրագրի աշխատանքային պլանը ներայացրել է ծրագրի օգնական Գառնիկ Մանուկյանը: Վերջում եզրափակիչ խոսքով հանդես է եկել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը:
2013 ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՍ ԱՄԻՍՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ 15.05.2013
ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների 2013 թվականի տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրումը չորս ամիսների կազմում է 357002.7 հազ. Դրամ կամ 104.1 տոկոս, որից սեփական եկամուտներ՝ 90143.0 հազ. Դրամ կամ 99.1 տոկոս: Հավաքագրման ավելի բարձր տոկոսներ են ապահովել հետեւյալ համայնքները.

Տեղի ունեցավ մանկապատանեկան ասմունքի հանրապետական փառատոնի մարզային փուլը 15.05.2013
2013 թվականի մայիսի 14-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում անցկացվեց մանկապատանեկան ասմունքի 6-րդ փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը: Փառատոնը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծներ Համո Սահյանին և Պարույր Սևակին: Ամենամյա ասմունքի փառատոնը անցկացվում է ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանո ներքո: Մարզային փուլի մասնակիցներին ողջունեց Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Փառատոնի կազմկոնիտեին, մարզային փուլի ժյուրիի կազմին ներկայացրեց փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը: Բանաստեղծներ Համո Սահյանի և Պարույր Սևակի մասին կենսագրական կարևոր տվյալներ ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը: Հանրապետական ասմունքի մանկապատանեկան փառատոնի ներդպրոցական փուլին մարզից մասնակցել է շուրջ 1500 դպրոցական, որից տարածքային փուլ են դուրս եկել 148-ը, որոնցից 48-ը մասնակցել են մարզայի փուլին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ 15.05.2013
Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Այն մի յուրահատուկ տոն է, որ բոլորիս ուշադրությունը հրավիրում է մեր ընտանիքներին, ևս մեկ անգամ առիթ է հանդիսանում` ընտանիքի անդամների նկատմամբ հոգածություն և ուշադրություն դրսևորելու: Ընտանիքը լինելով հասարակության ձևավորման բջիջը` հանդսանում է դարերի ավանդույթները, մարդկային ու ազգային կարևորագույն արժեքներն ստանալու և սերունդների փոխանցելու հասարակական օղակը: Եվ ամուր ու կայացած ընտանիքներով է երկիր հզոր: Հասարակության յուրաքանչյուր անդամ իրեն կարող է լիարժեք երջանիկ զգալ միայն այն դեպքում, երբ երջանկության զգացողություն է ապրում իր ընտանիքում: Ուստի բոլորիդ մաղթում եմ ամուր ու կայուն ընտանիք: Ձեր ընտանիքներին` երջանկություն, խաղաղություն, սեր և բարեկեցություն:
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 3 նիստը 14.05.2013
2013 թվականի մայիսի 17-ին, ժամը` 11.00-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 3 նիստը, հետևյալ օրակարգով`

Հաղթանակի և խաղաղության տոնը` Արփի համայնքում 11.05.2013
2013 թվականի մայիսի 9-ին Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով ՀՀ Վայոց ձորի մարզի Արփի համայնքում տիրում էր տոնական տրամադրություն: Խորհրդայի Միության հերոս Վահիկ Լևոնյանին անունը կրող դպրոցի բակում տեղադրված Հերոսի արձանի մոտ էին հավաքվել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, մարզպետի տեղակալները, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի բնակիչներ: Հերոսի հուշարձանին ծաղիկներ դնելուց հետո Արփի համայնքի դպրոցի աշակերտները ներկայացրեցին գրական-գեղարվեստական կոմպոզիցիա` հաղթանակի և խաղաղության տոնի առիթով: Հավաքվածներին շնորհավորանքի և ողջույնի խոսքեր ասաց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Այնուհետև տեղի ունեցավ Խորհրդային Միության Հերոս Վահիկ Լևոնյանի անունը կրող վոլեյբոլի հուշամրցաշարի մասնակիցների և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: