Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ օգոստոսի 24-ին կայացած խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության համայնքներում ,,Հայաստանի էլեկտրական ցանցեր,, ՓԲ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ,,Հայաստանի էլեկտրական ցանցեր,, ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, մարզպետներ, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ:

Նախագահը ներկա է գտնվել ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին 26.08.2013
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում ներկա է գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին: ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, մրցույթն անցկացվել է երեք փուլերով չորս տարիքային խմբերով՝ վեց մրցաձևերում: Տասներորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթին մասնակցել է 2041 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից՝ նախորդ տարվա 1475 ընտանիքի փոխարեն: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի և Արցախի 144 ընտանիք: Հանրապետության Նախագահը շնորհավորել է ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի երեխաները Նախագահի կողմից ստացել են նաև մարզահագուստներ և հուշանվերներ:

Չեխիայի Հանրապետության Կարլովի Վարի երկրամասի պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզում 23.08.2013
Ս/թ օգոստոսի 20-22-ը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել էր Չեխիայի հանրապետության Կարլովի Վարի երկրամասի պատվիրակությունը, նահանգապետ Յոզեֆ Նովոտնի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նահանգապետարանի աշխատակցուհի Լիդիա Ստրասկան և Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկին: Ջերմուկի քաղաքապետարանում Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Կարլովի Վարի երկրամասի նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի մասնակցությամբ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկին ստորոգրեցին երկու քաղաքների միջև համագործակցության պայմանագիր:

<<Խաղողօրհնեքի>> կարգ՝ Նորավանքում 20.08.2013
Ս/թ օգոստոսի 18-ին Վայոց ձորի մարզի Նորավանքի եկեղեցում ՀՀ Վայոց ձորի մարզպետ էդգար Ղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին կամ ինչպես ժողովրդի շրջանում է տարածված, խաղողօրհնեքին նվիրված միջոցառում: Եկեղեցու Նորավանք համալիրում տեղի ունեցավ պատարագ, Իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Վայոց ձորի թեմի Փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի ձեռամբ կատարվեց > կարգ և օրհնված խաղողը բաժանվեց միջոցառման մասնակիցներին: Այնուհետև տեղի ունեցավ ժողովրդական տոնախմբություն: Միջոցառմանը մասնակցում էին հյուրեր, մարզպետարանի պատոնատարներ, մարզի համայնքների ղեկավարներ, հարակից գյուղերի բնակիչներ և համալիր ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Արագածոտնի մարզում կազմակերպված 1713-րդ խաչադրման արարողությանը 20.08.2013
Ս/թ օգոստոսի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է ,,Ապարան,, հայրենակացական միության կողմից ՀՀ Արագածոտնի մարզում կազմակերպված 1713-րդ խաչադրման արարողությանը: Այն տեղի է ունեցել Արագածոտնի մարզում Երևան-Ապարան մայրուղու 33-րդ կիլոմետրի վրա գտնվող Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում: Մարզպետին ուղեկցել են մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և պաշտոնատար այլ անձիք: Միջոցառման ժամանակ կազմակերպվել է նաև վայոցձորյան հյուրասիրություն:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը օգոստոսի 16-ին այցելել է Ծաղկաձորում օգոստոսի 12- ին մեկնարկած ,,Բազե -2013,, համահայկական երիտասարդական հավաք և հանդիպել Վայոց ձորի մարզային թիմի անդամներին: Մարզպետը ծանոթացել է թիմի առօրյային, զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել հավաք ում նրանց ստացած տպավորություններով, ձեռք բերած հաջողություններով և հաստատած բարեկամական կապերով: Հանդիպման ժամանակ թիմի անդամները...