Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի հիմնադրման 50-ամյակի տոնակատարությանը

29.11.2013

 Ս/թ նոյեմբերի 29-ին  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցեց Եղեգնաձոր քաղաքի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված տոնակատարությանը, որը տեղի ունեցավ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը: Մարզպետ Էդգար Ղազարյանը ողջունեց ներկաներին և դպրոցի մանկավարժական ու աշակերտական կոլեկտիվներին հաջողություններ մաղթեց, իր խոսքում կարևորելով դպրոցի դերը հասարակության զարգացման գործում:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև դպրոցի նախկին տնօրեն կենսաթոշակառու Կառլեն Կարապետյանը, վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Խաչատրյանը, դպրոցի նախկին շրջանավարտ Կարինե Մովսիսյանը:

Համերգային ծրագրով համեմված մանրամասն ներկայացվեց դպրոցի անցած ուղին, հիմադրված օրվանից մինչ այսօր կրթօջախի տնօրենների և բոլոր տարիների ընթացքում դպրոցում աշխատած ուսուցիչների կատարած դժվարին, բայց պատվաբեր աշխատանքը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 09:36:04