Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ստեղծվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ 24.03.2014
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ- 728 հրամանագրի 1.6-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1693-Ն որոշմամբ հաստատված ՀՀ երիտասարդական պատական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրի 14-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 10-ի թիվ 85-Ա որոշման պահանջները, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացման, երիտասարդական մասնակցության խթանման նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 20.03.2014թ. N 15 որոշմամբ ստեղծվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ: Համաձայն օրինակելի կանոնադրության՝ խորհրդի կազմում ընդգրկվել են մարզի 3500-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների տեղակալները կամ աշխատակազմի քարտուղարները և նույն համայնքների 16-30 տարեկան 1-ական երիտասարդներ համայնքի ավագանու որոշմամբ:

ՀՀԿ Վայոց ձորի ԵԿ-ն կազմակերպում է <<Մաքուր պահենք մեր սրբատեղիները>> միջոցառումների շարք 21.03.2014
ՀՀԿ Վայոց ձորի մարզային երիտասարդական կազմակերպությունը սկսում է > միջոցառումների շարք, որի շրջանակում մարտի 22-ին ծառատունկ և սանիտարական մաքրման աշխատանքներ են կատարվելու Թանահատի և Սուրբ Խաչ եկեղեցիների շրջակայքում: Միջոցառմանն իր մասնակցությունը կբերի նաև ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնը: Միջոցառման ընթացքում կներկայացվի եկեղեցիների կառուցման, Թանահատի եկեղեցում Գլաձորի համալսարանի գործունեության տարիների պատմությունը: Միջոցառումը հովանավորել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀԿ Վայոց ձորի մարզային խորհրդի նախագահ Սամվել Թարվերդյանը, Գլաձոր և Վերնաշեն համայնքների ղեկավարները: Նախաձեռնող խումբը սիրով հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու միջոցառմանը: Ուղևորությունը՝ ՀՀԿ Վայոց ձորի տարածքային գրասենյակի մոտից, ժամը՝ 10.00-ին:

ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՌԴ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ 20.03.2014
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև բազմակողմ համագործակցության շրջանակներում ս.թ. հունվարի 16-ին Եղեգնաձոր էր ժամանել Մ. Լոմոնոսովի անվ. Հյուսիսային (Արկտիկական) դաշնային համալսարանի պատվիրակությունը համալսարանի միջազգային համագործակցության զարգացման վարչության պետ Լ.Ա. Զարուբինայի գլխավորությամբ: Հյուրերը հանդիպումներ ունեցան ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրինության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ պաշտոնական ընդունելության ժամանակ խոսվեց կրթության և գիտության բնագավառներում համագործակցության, համատեղ ծրագրերի իրագործման, ուսանողների փոխանակման ծրագրերի, վայոցձորցի ուսանողների և դիմորդների՝ այդ ԲՈՒՀ-ում ուսանելու հնարավորությունների մասին: Նշենք, որ Հյուսիսային (Արկտիկական) դաշնային համալսարանը Ռուսաստանի խոշորագույն ԲՈՒՀ-երից է, ՌԴ ինը համալսարաններից մեկն է, որն ունի բուհերի համար հատուկ, ամենաբարձր՝ դաշնային կարգավիճակ: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2014թ. ԲՈՒՀ-ը հայտարարել է օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող դիմորդների ընդունելություն հատուկ քվոտավորման պայմաններով: Ուսուցման ծախսերը հոգալու է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը՝ սահմահված քվոտաներին համամապատասխան: ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուղղված պաշտոնական գրության մեջ համալսարանի ղեկավարությունը հետաքրքրված է մասնագետներ պատրաստել Վայոց ձորի մարզի համար պահանջված մասնագիտություններով: Ցանկացողները կարող են ինքնուրույնաբար որոշել նախընտրած կրթական հաստատությունը՝ դիմելով ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցչություն: Որպես աջակցություն, Հյուսիսային համալսարանը պատրաստակամություն է հայտնում ս.թ. մայիս ամսին տեղում (Եղեգնաձորում) անցկացնել արտագնա թեստավորում՝ առավել շնորհալի դիմորդներին ներդրված ծրագրում ընդգրկելու համար:

Խորհրդակցություն՝ նվիրված Արենի գինու փառատոնի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին 19.03.2014
Ս/թ մարտի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցություն, որը նվիրված էր Արենի գինու փառատոնի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել թարվերդյանը, Արամ Գրիգորյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետերը, մշակույթի գծով գլխավոր մասնագետը, մարզում գործող գինեգործական կազմակերպությունների, Արենի, Ռինդ համայնքների, Վայոց ձորի տուրիզմի զարգացման կենտրոնի, հյուրանոցների, մարզային ենթակայության մշակութային կազմակերպությունների ղեկավարները և ներկայացուցիչներ: Մարզպետը նշեց, որ Արենի գինու փառատոնը որպես վայոցձորյան միջոցառում լայն մասսայականություն է վայելում և 2013 թվականին փառատոնի շրջանակում ոչ միայն Արենիում կազմակերպվեց >, այլև Ռինդում՝ >, Եղեգնաձորում՝ > և > միջոցառումները: Իսկ 2014 թվականին փառատոնի կազմակերպման աշխարհագրությունն ավելի է ընդլայնվում, քանզի փառատոնի շրջանակում բացի վերը նշվածներից միջոցառումներ կկազմակերվեն նաև Ելփին և Մալիշկա համայնքներում:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված ուսանողական երեկույթին: ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Սարգսյանի հովանավորությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր բուհերում սովորող ՀՀ Վայոց ձորի մարզի մի շարք համայնքների ուսանողներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից ներկայացվեցին նաև բոլոր այն միջոցառումներն ու ծրագրերը, որոնք միտված են երիտասարդական կյանքի աշխուժացմանը: Մասնավորապես, մոտ օրերս ՀՀ կառավարության որոշման համաձայն մարզպետին կից ստեղծվելու է երիտասարդական խորհուրդ, ՀՀ Վայոց ձորի մարզի 12 համայնքներում ստեղծվել են երիտասարդական նախաձեռնությունների ակումբներ, 2013 թվականի ընթացքում մարզպետարանի աջակցությամբ և Coumnterpart International կազմակերպությամբ ֆինանսավորմամբ կազմակերպվել է երիտասարդական երկօրյա համաժողով և ցուցահանդես:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 2 նիստը 18.03.2014
Ս/թ մարտի 18-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 2 նիստը: Նիստի սկզբում մարզպետ Էդգար Ղազարյանը նախ շնորհավորեց մարտի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված Եղեգիս համայնքի ղեկավար Յուրիկ Մկրտչյանին և վերընտրված ղեկավարներ Սուրիկ Սարգսյանին (Զեդեա), Գայ Օհանյանին (Հերմոն), Միսակ Կարապետյանին (Նոր Ազնաբերդ), Սիմոն Բաբայանին (Սարավան), մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք՝ ի շահ իրենց ղեկավարած համայնքների զարգացման և ի բարօրություն համայնքների բնակիչների: Այնուհետ մարզպետը ամբիոնի մոտ հրավիրեց մարզխորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերը և հայտարարությունները ներկայացնող պաշտոնատար անձանց, բարձրաձայնելու հարցերն ու հայտարարությունները, որոնց շուրջ ծավալվեց շահագրգիռ քննարկումներ:


