Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում մեկնարկեց «Հայաստան-Մաքսային Միություն. Հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը: Համաժողովի մեկնարկից առաջ հնչեցվեցին ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ վարչապետ, ԵՌ կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձները: Համաժողովում ելույթներով հանդես եկան ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնին անդամ Հերմինե Նաղդալյանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի այցը Վայոց ձոր 28.03.2014
Ս/թ մարտի 28-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ կազմակերպվեց խորհրդակցություն` առաջիկա օրերին հանրապետությունում սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման առիթով կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: Մարզ ժամանած ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարականը, ըստ որի անհրաժեշտ է մարզի այն համայնքներում, որտեղ արդեն ծաղկել են կորիզավորները` հիմնականում ծիրանենու պտղատու այգիները, գյուղացիներին իրազեկել, որպեսզի ծխահարման միջոցով ցրտահարության դեմ պայքարեն և հնարավորինս փրկեն սպասվելիք բերքը ցրտահարությունից: Քննարկվեց նաև ոռոգման նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպում Lydian International ընկերության ղեկավարների հետ 26.03.2014
Երևանում ընթացող > խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակներում 2014 թվականի մարտի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Lydian International նախագահ Հովարդ Ստեվենսոնի, գործադիր փոխնախագահ Դիդիեր Ֆոհլենի և > ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանի հետ:Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության առաջիկա գործունեության և ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել ընկերության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գնդեվազ և Սարավան համայնքներում իրականացվող սոցիալական ծրագրերին, ինչպես նաև Ջերմուկ քաղաքի ռազմավարական զարգացման ծրագրով նախատեսված զբոսաշրջության ոլորտում իրականացվելիք ներդրումային ծրագրերին:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ս/թ մարտի 25-26-ը Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում մասնակցում է > խորագիրը կրող միջազգային համաժողովին: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, ՌԴ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Դեյվիդ Մալեթը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին մատուցված հարգանքի տուրքին 25.03.2014
ՀՀ վարչապետ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի մահվան 7-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկրի բարձրագույն ղեկավարության, ընտանիքի անդամների և հարյուրավոր քաղաքացիների հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից երջանկահիշատակ վարչապետի շիրմի մոտ մատուցվել է հոգեհանգստյան կարգ: Այնուհետ ներկաները ծաղիկներ են դրել երջանկահիշատակ վարչապետի շիրիմին ու խնկարկել Անդրանիկ Մարգարյանի հոգու հանգստյան համար: Ներկաներից շատերը հիշողություններ են պատմել լավ մարդու, պատասխանատու պաշտոնյայի, նվիրյալ ազգային գործչի և կուսակցական սիրելի առաջնորդի մասին: Բոլորն ընդգծել են, որ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատգամում էր ամեն ինչ անել պետության հզորացման համար, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա լիարժեք ու իր ներդրումն ունենա պետության զարգացման գործում։ Հարգանքի տուրքի արարողությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Սանիտարական մաքրման աշխատանքներ և ծառատունկ Թանահատի և Սուրբ Խաչ եկեղեցիների շրջակայքում 24.03.2014
ՀՀԿ Վայոց ձորի մարզային երիտասարդական կազմակերպությունը մարտի 22-ին ծառատունկ և սանիտարական մաքրման աշխատանքներ է կատարել Թանահատի և Սուրբ Խաչ եկեղեցիների շրջակայքում: Միջոցառմանը մասնակցել են Գլաձոր և Վերնաշեն համայնքների ղեկավարները, ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնը, Շատին և Վերնաշեն համայնքների միջնակարգ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտները: Միջոցառման ընթացքում > պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բորիս Քոչարյանը ներկայացրել է եկեղեցիների կառուցման, Թանահատի եկեղեցում Գլաձորի համալսարանի գործունեության տարիների պատմությունը: Միջոցառումը հովանավորել են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, ՀՀԿ Վայոց ձորի մարզային խորհուրդը, Գլաձոր և Վերնաշեն համայնքների ղեկավարները:


