Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Ճանաչենք Քեսաբը>> խորագրով միջոցառում

<<Ճանաչենք Քեսաբը>> խորագրով միջոցառում 07.04.2014

Ապրիլի 5-ին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Վայոց ձորի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ու թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ Եղեգնաձորի > համալսարանի դահլիճում տեղի ունեցավ > խորագրով միջոցառում՝ նվիրված քեսաբահայությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, մարզպետարանից աշխատակիցներ, ուսուցիչներ, աշակերտներ, ուսանողներ: Քեսաբահայության պատմությունը ներկայացրեց թեմի Երիտասարդաց միության անդամ Աննա Ավագյանը, ապա հրավիրեց > ֆիլմի համահեղինակ, ռեժիսոր Նանե Բագրատունուն, ով ներկայացրեց ֆիլմի նկարահանման պատմությունը: Այնուհետև ցուցադրվեց ֆիլմը, որը սպառիչ տեղեկություններ էր պարունակում այժմ փորձությունների մեջ գտնվող հայաբնակ Քեսաբի վերաբերյալ: Ֆիլմի դիտումից հետո եղան քննարկումներ, ապա ելույթ ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է. Ղազարյանը, ով անդրադարձավ Քեսաբի պատմությանը և ողջունեց միջոցառման կազմակերպիչներին և ֆիլմի համեղինակ, ռեժիսոր Նանե Բագրատունուն:

Տիգրան Սարգսյանի հրաժարականը ներքին քաղաքական զարգացումներով պայմանավորված որոշում չէր

Տիգրան Սարգսյանի հրաժարականը ներքին քաղաքական զարգացումներով պայմանավորված որոշում չէր 07.04.2014

>,-Yerkir.am-ին այսօր ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը' անդրադառնելով վարչապետի հրաժարականին: Ըստ նրա` քանի որ մարզպետը կառավարության անդամ չէ, հետեւաբար` կառավարության պաշտոնանկությունը մարզպետի վրա ուղղակիորեն չի անդրադառնում: >,- նշեց Էդգար Ղազարյանը: Անդրադառնալով հարցին' վարչապետի հրաժարականը եւ նոր կառավարության կազմավորումը ինչ-որ կերպ կանդրադառնա՞ կոնկրետ իր աշխատանքի վրա, նա ասաց, որ ինքը` որպես մարզպետ, իրականացնում է կառավարության' տարածքային քաղաքականությունը, իսկ վարչապետի հրաժարականը դա կառավարության հրաժարականն է' պայմանավորված ներքին գործոններով, քաղաքական իրադարձություններով կամ անձնական դրդապատճառներով: >,- նշեց Էդգար Ղազարյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ 07.04.2014

Սիրասուն մայրեր, սիրելի կանայք, քույրեր ու դուստրեր Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ: Դուք արժանի եք ամենայն սիրո և խոնարհումի: Դարեր շարունակ հայ կնոջ ջանքերի ու նվիրումի շնորհիվ է անմար եղել հայկական օջախներիի կրակը: Դուք եք եղել մեր ազգային ու ընտանեկան ավանդույթների նվիրյալ կրողն ու պահպանող, ինչպես նաև սերունդներին իրար հետ կապող շղթայի ոսկե օղակը: Ձեր շնորհիվ ենք մենք հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները: Դուք եք եղել մեր հուսի ու հավատի ներշնչման աղբյուրը: Ձեզանով է պայմանավորված մեր հավատն առ Հայրենիք և առ Աստված: Գարնանաբույր այս օրվա, գեղեցիկ այս տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն, մայրության բերկրանք, անսպառ սեր ու անթառամ գեղեցկություն: Ձեզ Աստծու օրհնություն, երջանիկ ու խաղաղ օրեր, ընտանեկան ջերմություն ու հոգատարություն, սեր ու մեծարանք: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյան

Վայոց ձորի մարզում 2014թ. առաջին եռամսյակում գրանցվել է 125 ծնունդ

Վայոց ձորի մարզում 2014թ. առաջին եռամսյակում գրանցվել է 125 ծնունդ 04.04.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ 2014 թվականի առաջին եռամսյակում Վայոց ձորի մարզի բժշկական կենտրոնների ծննդաբերական բաժանմունքներում գրանցվել է 125 ծնունդ, որից 16-ը ծննդալուծվել է կեսարյան հատումով:

Բնապահպանական թեմայով  միջոցառում Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում

Բնապահպանական թեմայով միջոցառում Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում 03.04.2014

Ապրիլի 2-ին Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում կենսաբանության ուսուցչուհի Արմինե Մխիթարյանի նախաձեռնությամբ կայացավ էկոլոգիական ցուցահանդես-միջոցառում ՝ > խորագրով, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, դպրոցի կառավարման խորհրդի անդամ Վոլոդյա Սմբատյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը և հարակից համայնքների դպրոցների ղեկավարներ: Միջոցառումը կազմակերպվել էր 1-4-րդ դասարանների աշակերտների ուժերով, որոնք զանազան թափոններից պատրաստել էին շատ գեղեցիկ իրեր և հետաքրքիր պատկերներ: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանը: Միջոցառումն սկսվեց 3-րդ և 8-րդ դասարանի աշակերտների ողջույնով, որն ավելի շուտ բնպահպանական ահազանգող կոչ էր՝ ուղղված հանրության անդամներին և պատկան մարմիններին՝ պահելու-պահպանելու և խնայելու Հայաստանի չքնաղ և ինքնատիպ բնաշխարհը:

Վայոց ձորում ցրտահարության վնասներն այնքան էլ մեծ չեն, որքան Արարատյան հարթավայրում

Վայոց ձորում ցրտահարության վնասներն այնքան էլ մեծ չեն, որքան Արարատյան հարթավայրում 01.04.2014

Վայոց ձորի մարզում ցրտահարության վնասն այնքան էլ մեծ չէ, որքան Արարատյան հարթավայրում. Yerkir.am-ին ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ըստ նրա` դեռեւս ուսումնասիրվում է վնասների չափը, բայց քանի որ մարզում տարբեր գոտիներ կան, բնականաբար, ծիրանենիների ծաղկման ժամանակները տարբեր են, ուստի վնաս են կրել մարզի ցածրադիր համայնքներում ու գոտիներում գտնվող այգիները: Իսկ միջին ու բարձր լեռնային գոտիներում գտնվող համայնքներում, մասնագետների կարծիքով, ցրտահարությունն այնքան շատ վնաս չի պատճառել:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39