Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն՝ մարզպետների մասնակցությամբ 19.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Փոխվարչապետը նախ շնորհավորեց Արարատի, Կոտայքի եւ Տավուշի նորանշանակ մարզպետներին եւ արդյունավետ աշխատանք մաղթեց: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ քննարկվեցին համայնքների տարածքներում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հարցեր: Կարեւորվեց պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցում համայնքների ղեկավարների հետ համագործակցությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մշակույթի նախարարության ներկայացուցիչներն առաջիկայում կմասնակցեն մարզխորհրդի նիստերին՝ հարցի հետ կապված իրենց մոտեցումները ներկայացնելու, արձանագրված խախտումների մասին տեղեկացնելու եւ համագործակցության վերաբերյալ մեխանիզմներ առաջարկելու նպատակով:

Կայացավ քաղաքացիների մայիս ամսվա ընդունելությունը 19.05.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ ս/թ մայիսի 16-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 81 քաղաքացի, ընդունելության էին եկել 63-ը: Ընդունելության եկած 60 քաղաքացիներ դիմել էին ֆինանսական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Իսկ 3-ը դիմել էին աշխատանքի տեղավորման, հողային տարածքների սահմանների ճշգրտման և այլ անձնական հարցերով, որոնց վերաբերյալ հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել բարձրացված հարցերը և օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին 19.05.2014

2014 թվականի մայիսի 18-ին Բերձորի ազատագրման օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանի Բերձոր քաղաք էր մեկնել ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը` մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Մելսիկ Հարությունյանն ու Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուներ, Մալիշկա և Շատին համայնքների ղեկավարները, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրենը և անհատ կատարողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ, Մալիշկայի համայնքային պարի խմբի սաներ: Պատվիրակության անդամները Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի, Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար Սուրիկ Խաչատրյանի հետ միասին հարգանքի տուրք մատուցեցին Բերձորի ազատագրման և Արցախի ազատության համար իրենց կյանքի զոհաբերած քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև, որտեղ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկավ նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Նույն օրը տեղի ունեցավ Մալաթիա ջոկատի հրամանատար Վահան Զատիկյանի պուրակի բացման հանդիսավոր արարողություն: Ներքին Սուս գյուղում հյուրերը մասնակցեցին նաև Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցված խմելու ջրագծի բացման արարողությանը: Երեկոյան Բերձորի Վեհափառի հրապարակում տեղի ունեցավ տոնական համերգ, որին մասնակցում էին նաև Մալիշկայի պարի խմբի սաները և Եղեգնաձորից ժամանած անհատ կատարողները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Ջերմուկի պատկերասրահ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Ջերմուկի պատկերասրահ 19.05.2014

Թանգարանային գիշեր ծրագրի շրջանակներում 2014 թվականի մայիսի 17-ի երեկոյան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղ, որտեղ, բացի մշտական ցուցադրությունից, մեկ օր առաջ բացվել էր նաև ՀՀ մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված ժամանակավոր ցուցադրությունը: Պատկերասրահում ցուցադրության էին ներկայացվել նաև Ջերմուկի արվեստի դպրոցի սաների աշխատանքները: Է.Ղազարյանը շրջեց պատկերասրահի տարածքում, ծանոթացավ ցուցադրություններին և տնօրինության հետ քննարկեց պատկերասրահի խնդիրները:

Տեղի ունեցավ մարզի հանրակթական դպրոցների տնօրենների տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն

Տեղի ունեցավ մարզի հանրակթական դպրոցների տնօրենների տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն 16.05.2014

Ս/թ մայիսի 15-ին տեղի ունեցավ մարզի հանրակթական դպրոցների տնօրենների տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությունը վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին փոխմարզպետ Մելսիկ Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Քննարկվեցին ուսումնական տարին ամփոփելու, հրաժեշտի հանդեսները պատշաճ մակարդակով կազմակերպելու, միասնական և ավարտական քննությունները սահմանված կարգով նախապատրաստելու և անցկացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը: Մարզպետի կողմից տնօրեններին տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Քննարկվեցին նաև > մրցույթի, >, դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման հարցերը, որոնց իրականացման համար ևս տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Տեղի ունեցավ հողերի  օգտագործման  ժամանակավոր  սխեմաների  և  դրանց անբաժանելի  մասը  կազմող  հողաշինարարական  գործի կազմման  աշխատանքները  համակարգող,  մշտական  գործող հանձնաժողովի նիստ

Տեղի ունեցավ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի նիստ 16.05.2014

Ս/ թ մայիսի 15 -ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի թիվ 10 նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ: Նիստի օրակարգում ներառված էին ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր, Մալիշկա, Վերնաշեն և Սարավան համայնքների վարչական տարածքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողերի նպատակային նշանակությունները փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործերը քննարկելու մասին հարցերը: Հարցերը ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ Մեսրոպ Մեսրոպյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39