Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի դպրոցներում հնչեց ավարտական վերջին զանգը

Մարզի դպրոցներում հնչեց ավարտական վերջին զանգը 23.05.2014

Մայիսի 23-ին Վայոց ձորի մարզի 35 կրթօջախներում՝ 2 քաղաքային վարժարաններում, 30 մարզային ենթակայությամբ միջնակարգ, ինչպես նաև ՀՀ ԿԳ ենթակայությամբ գործող 3 ավագ դպրոցներում ղողանջեց վերջին զանգը` ավետելով աշակերտների հանրակթրական ուսումնառության փուլի ավարտը և կյանքի մեկ այլ փուլ մտնելու մեկնարկը: Դպրոցական վերջին զանգի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի մի շարք կրթօջախներ՝ Վայքի և Եղեգնաձորի վարժարաններ, Վայքի ավագ դպրոց և սամանամերձ Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոց: Մարզպետը շնորհավորել է նշված կրթօջախների շրջանավարտներին, շնորհակալություն հայտնել հաստատությունների ղեկավարներին ու մանկավարժներին, իսկ Վայքի վարժարանում, Վայքի ավագ և Խաչիկի միջակարգ դպրոցներում նաև պատվոգրեր է հանձնել դպրոցական առարկայական օլիպիադայում 1-ին տեղ գրաված աշակերտներին: Մարզպետի տեղակալները նույնպես այցելել են հեռավոր և սահմանամերձ համայնքների դպրոցներ: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և բոլոր ստորաբաժանումների ղեկավարներ այցելել են դպրոցներ և մասնակցել Վերջին զանգի արարողություններին: Դպրոցներ են այցելել նաև ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, ոստիկաններ և զինվորականներ: Բոլոր դպրոցներում ուսուցիչների և աշակերտների ջանքերով կազմակերպվել են հրաժեշտի տոնական միջոցառումներ:

Առողջապահական հաստատությունների տնօրենների թափուր պաշտոններում կատարվեցին նշանակումներ 23.05.2014

Ս/թ մայիսի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող >, >, >, > ՓԲԸ-ների տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներից երկուսի՝ >, > ՓԲԸ-ների տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներին դիմողներ չեն եղել: > ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար դիմել են Գայանե Հարությունյանը և Արմինե Ստեփանյանը, >, համար՝ Զոյա Մարտիրոսյանը: Նշված երեք դիմորդներն էլ մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի 23.05.2014թ N 51 որոշմամբ > ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել Զոյա Մարտիրոսյանը, իսկ 23.05. 2014 թ. N 52 որոշմամբ > ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվելԱրմինե Ստեփանյանը:

Լույս է տեսել ՀՀ Վայոց ձորի մարզի զբոսաշրջային ուղեցույց գրքույկ և երթուղիների քարտեզ

Լույս է տեսել ՀՀ Վայոց ձորի մարզի զբոսաշրջային ուղեցույց գրքույկ և երթուղիների քարտեզ 21.05.2014

ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության(USAID) ֆինանսավորմամբ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության(USAID Contractor) ծրագրի կողմից անգլերեն լեզվով լույս է տեսել ՀՀ Վայոց ձորի մարզի զբոսաշրջային ուղեցույց գրքույկ և քարտեզ: ՈՒղեցույցների կազմման աշխատանքներին աջակցել են > հասարակական կազմակերպությունը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և Հայաստանի տուրիստական տեղեկատվական կենտրոնը: ՈՒղեցույցներում ներկայացված են մարզի զբոսաշրջության համար գրավչություն ներկայացնող ոչ հայտնի տեսարժան վայրերը և տեղեկատվություն տուրիստական ծառայություններ մատուցող վայոցձորյան կազմակերպությունների, տեղական զբոսավարների վերաբերյալ: Մարզում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու նպատակով՝ հրատարակված ուղեցույցները կտրամադրվի զբոսաշրջային ծառայություններ իրականացնող մարզային կազմակերպություններին և զբոսաշրջիկներին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ներկա է գտնվել մարզում կազմակերպված ուսումնավարժանքին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ներկա է գտնվել մարզում կազմակերպված ուսումնավարժանքին 20.05.2014

2014թ մայիսի 19-ին Եղեգնաձորի համայնքի > հանդամասում անցկացվել է ուսումնավարժանք > թեմայով, որին ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Մելս Հարությունյանը և Արամ Գրիգորյանը, համայնքների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՈՒսումնավարժանքը կազմակերպվել և անցացվել է ՕՔՍՖԱՄ ՄԲ, > ՀԿ և ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից: ՈՒսումնավարժանքին ընդգրկվել են Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության անձնակազմը և աղետների ռիսկերի նվազեցման ծրագրով մարզի համայնքներում ստեղծված աղետներին արձագանքման համայնքային խմբերի անդամները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Վայք քաղաքում հյուրանոցային համալիրի բացման միջոցառմանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Վայք քաղաքում հյուրանոցային համալիրի բացման միջոցառմանը 19.05.2014

2014 թվականի մայիսի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Վայքի > հյուրանոցային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը: Հյուրանոցը կառուցվել էր 90-ական թվականներին և դադարեցրել իր գործունեության վերջին շուրջ 20 տարիներին: Գործարարներ ամերիկահայ Շահեն Նազարյանի և վայքեցի Վահե Թովմասյանի համագործակցության արդյունքում այն հիմնովին վերանորոգվել է և վերստին բացել իր դռներն այցելուների առջև: Սա վերջին տարիներին Վայք քաղաքում կառուցված երկրորդ հյուրանոցն է, ինչը վկայում է ՀՀ Վայոց ձորի մարզում ներդրումային գրավիչ միջավայրի և զբոսաշրջության զարգացման հնարավորությունների և հեռանկարների մասին: Հյուրանոցի բացման արարողությանը մասնակցում էին նաև Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Վայոց ձորի տարբեր համայնքների ղեկավարներ, գործարարներ, հյուրեր: Նոր հյուրանոցի բացումն ապացույցն է ՀՀ կառավարության համար գերական հանդիսացող մի շարք խնդիրների լուծման. նոր ներդրումների ներգրավվում, ներդրումային ծրագրերին սփյուռքահայ մեր հայրենակիցների ներգրավվում, նոր աշխատատեղերի ստեղծում, զբոսաշրջության զարգացում, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում և այլն:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցությանը 19.05.2014

Մայիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2013թ. ձմեռային զորակոչի արդյունքները, քննարկվել ու առաջադրվել են 2014թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման հետ կապված խնդիրներ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, հանրապետական զորակոչային հանձնաժողովի անդամները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինկոմներն ու զինկոմիսարիատների աշխատակիցներ, բուժհանձնաժողովների անդամներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է միջոցառման անհրաժեշտությունը, նշելով, որ զինված ուժերի կարևորագույն գործընթացներից մեկը նրա համալրումն է: Վերջին տարիներին զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել գործընթացի իրականացումը, մշակվել և իրագործվել են մի շարք բարեփոխումներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39