Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկում մեկնարկեց ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք-2014>> մրցույթի տարածաշրջանային փուլը

06.06.2014

 2014 թվականի հունիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում  մեկնարկեց    Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք-2014>>  մրցույթի  տարածաշրջանային փուլը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մարզական ընտանիքը:

Մրցույթի Վայքի  տարածաշրջանային փուլը տեղի կունենա  հունիսի 9-11-ը, իսկ Եղեգնաձորինը՝ 12-14-ը:

Վայոց ձորի մարզում մրցույթի մարզային փուլը կանցկացվի հունիսի 26 -28-ը՝ մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում, որին կմասնակցեն տարածաշրջանային փուլերի մրցանակային տեղեր գրաված 12 մարզական  ընտանիքներ:

Նշենք, որ  մարզային փուլի արդյունքների  հիման վրա 3 տարիքային խմբերում  մրցանակային տեղեր գրաված ընտանիքները կմասնակցեն հանրապետական փուլին, որն ավանդաբար տեղի է ունենում Ծաղկաձորում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-20 17:21:05