Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Բերքի տոն 2014>>

07.10.2014

     2014 թվականի հոկտեմբերի 5-ին Եղեգնաձորում տեղի ունեցավ <<Բերքի տոն 2014>> ավանդական միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանը,  մարզպետի տեղակալներ, մարզպետարանի պատասխանատուներ: Ավանդական միջոցառումը սկսվեց շքերթով,որը ավարտվեց քաղաքի կենտրոնական հրապարակում: Միջոցառման համերգային մասը տեղի ունեցավ  Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր ողջույնի խոսքում տոնական տրամադրություն մաղթեց տոնի մասնակիցներին, իսկ վայոցձորցիներին՝ արտադրած բերքի բարի վայելում: Համերգային ծրագրին մասնակցում էին մարզում  գործող  գեղարվեստական, ինքնագործունեության խմբեր և անհատ կատարողներ: Իսկ համերգային միջոցառմանը զուգընթաց քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված էին համայնքներում արտադրված բերքի ցուցադրման տաղավարներ: Երեկոյան  մարզային  մշակույթի տան մեծ դահլիճում  տեղի ունեցավ Արենի գինու փառատոնի  շրջանակում կազմակերպված  մշակութային միջոցառումների ամփոփ հանդիսացող  Հեղինակային երգի երեկոն, որին մասնակցում էին հեղինակ կատարողներ ՝ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից, մայրաքաղաքից և Վայոց ձորի մարզից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28