Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ

07.10.2014

 Գրադարանային համակարգի հարգելի աշխատողներ

 
Ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Վայոց ձորի մարզային գրադարանի, համայնքային և դպրոցական գրադարանների աշխատակիցներին մասնագիրական տոնի` Գրադարանավարի օրվա կապակցությամբ: 
Գրադարանները գրքի ու գրականության շտեմարաններն են, մտքի գանձերի պահպանման սուրբ օջախները, այն օջախները որտեղ ամբարվում են հանճարների ստեղծած մտավոր գանձերը:
Գիրքն է, որ հնարավորություն է ընձեռում ընթերցողին հաղորդակցվելու անցյալի փորձին, ճանաչելու աշխարհն ու շրջակա միջավայրը, պատկերացումներ կազմելու, ապագայի մասին, իմանալու ,,Բանն հանճարոյ,,: 
Մաղթում եմ, որպեսզի ինչպես մարզային, նմանապես և համայնքային գրադարանները պատվով կատարեն իրենց առջև դրված առաջադրանքները, աշխատանքի նկատմամբ ցուցաբերեն ստեղծագործական մոտեցում և վայելեն ոչ միայն ընթերցողների, այլև մարզի մտավորականության հարգանքն ու սերը։ 
Հարգելի գրադարանավարներ, կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ Գրադարանավարի օրվա կապակցությամբ, մաղթում եմ աշխատանքային հաջողություններ ձեր պատասխանատու ու պատվաբեր աշխատանքում, իսկ Ձեր ընտանիքներին սեր և բարօրություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28