Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

07.10.2014

 2014 թվականի հոկտեմբերի 5-ին Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը կազմակերպել էր տոնական միջոցառում Ուսուցչի օրվա կապակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ, մարզպետարանի պատասխանատուներ, ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դպրոցականներ, հյուրեր: Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, որը շնորհավորեց բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի առիթով և ներկայացրեց բոլոր այն ուսուցիչներին, ովքեր պարգևատրվել են կառավարական պարգևներով և արժանացել խարախուսանքի: Մասնավորապես, Արենիի դպրոցի ուսուցչուհի Արենուհի Ծատուրյանը ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Հերիքնազ Գևորգյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով, Վայքի հիմնական դպրոցի ուսուցչուհի Ջեմմա Ղազարյանը՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանը՝ ՀՀ պաշտպանության նախարարության Գարեգին Նժդեհ մեդալով: Մի շարք տնօրեններ և ուսուցիչներ պարգևատրվել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի և Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվագրերով: ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից շնորհակալագրով են պարգևատրվել մարզի տարբեր ուսումնական հաստատությունների 26 ուսուցիչներ և տնօրեններ:
Միջոցառման մասնակիցներին շնորհավորեց նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և շնորհակալագրեր հանձնեց պարգևատրված ուսուցիչներին: Միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28