Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ԼՂՀ պաշտպանության բանակի վայոցձորցի ժամկետային զինծառայողների հանդիպումը ծնողների հետ

31.10.2014

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման նպատակով 2014 թվականի հոկտեմբերի 30-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալների, Վայոց ձորի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Աբրահամ Մկրտչյանի մասնակցությամբ կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզից ԼՂՀ պաշտպանության բանակում ծառայող 46 զինվորների հանդիպումն իրենց ծնողների հետ:
Ողջույնի խոսք ասացին ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ծնող Անուշ Արամյանը և այլք: Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Աբրահամ Մկրտչյանը:
Նախարարը մեդալ, պատվոգրեր և նվերներ հանձնեց Արցախյան ազատամարտի վայոցձորցի մի շարք մասնակիցների, իսկ 46 զինծառայողների ծնողներին՝ շնորհակալագրեր:
Հանդիպման ընթացքում ցուցադրվեց բանակի տարեգրությունը ներկայացնող տեսաֆիլմ, իսկ Պաշտպանության բանակի <<Ասպետ>> երգի համույթի սաների գեղեցիկ կատարումները ամբողջական դարձրին դահլիճում տիրող հայրենասիրության,հայրենանվիրության, ծնողապաշտության սուրբ զգացումները:
Իրապես ներկաների հայացքներն ուղղված էր բեմում ելույթ ունեցող և դահլիճում նստած զինվորներին, իսկ մտքում թևածում էր <<Բանակը մեր տունն է, մեր ամրոցը>> արտահայտությունը:
Մենք նույնպես չենք կարող անմասն մնալ, ուստի ասում ենք՝ մեր հզոր բանակ քեզ առավել զորացում, սիրելի զինվոր քեզ խաղաղ ծառայություն, հարգարժան սպաներ, գեներալներ՝ Ձեզ բազում հաղթանակներ և Աստծո օրհնություն բոլորիդ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08