Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված հուշ երեկո՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում 21.04.2015
Ապրիլի 20-ին ժամը 17:00-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ հուշ երեկո, նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աղասի Հովհաննիսյանը: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Իրինա Շահինյանը: Հնչեցին թուրք յաթաղանին զոհ գնացած անմեղ նահատակների կորստյան ցավին, հիշատակի ոգեկոչմանը ձոնված բանաստեղծություններ ու երգեր, կատարվեցին գործիքային ստեղծագործություններ: Երեկոյի ավարտին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և նշեց, որ Հայոց Մեծ Եղեռնին զոհ գնացած նահատակների հիշատակը հավերժացնելու միակ ճշմարիտ ուղին ապրելով ցավին հաղթելն է և հայրենիքի հզորացման գործին սատար լինելը:
Վայոց ձորի մարզի կրթական հաստատություններում շարունակվում են ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը 2015 թվականի ապրիլի 18-ին Եղեգնաձոր թիվ 1 հիմնական դպրոցում ներկա է գտնվել ,,Վիշտն՝ անցյալում, պահանջը՝ ներկայում,, խորագրով միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը,Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ուսուցիչներ ծնողներ, աշակերտներ: Ներկայացվեց Հայոց Մեծ եղեռնի պատմությունը մինչև մեր օրերը: Հնչեցին միաբանվելու և Հայ դատին տեր լինելու կոչեր: Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին և հյուրերին ներկայության համար: Մարզպետ Հարություն Սարգսյանը ողջունեց բոլորին, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին: Նա իր խոսքում հույս հայտնեց, որ նման մտածողությամբ՝ հայ դատին ու պահանջատիրությանը տեր լինելու փուլին անցնելու, միաբանվելու և պաքարելու հոգեբանությամբ օժտված սերնդով, հայ ժողովուրդն ապագայում ևս իր ասելիքն աշխարհին հասանելի և հասկանալի դարձնելու գործում հաստատ ավելի մեծ առաջընթաց կարձանագրի: Ողջույնի խոսք ասացին նաև ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը և Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Ելփին և Չիվա համայնքներ 18.04.2015
2015 թվականի ապրիլի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Ելփին և Չիվա համայնքներ: Մարզպետը ժամը 12.00-14.00 –ը եղել է Ելփին, իսկ 14.30-16.30-ը Չիվա համայնքներում: Մարզպետը և աշխատանքային խմբի մյուս անդամները Ելփին համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանի և Չիվա համայնքի ղեկավար Նաիրի Սարգսյանի ուղեկցությամբ այցելել են համայքի դպրոց և բուժկետ: Ելփինի դպրոցում մանկավարժական կոլեկտիվի անդամների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել է դպրոցական գույքի, դպրոցի շենքի հողատարածքների հավելուրդային ջրերը հեռացնելու (դրենաժ կառուցելու) հարցերը: Իսկ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջ է քաշվել ոռոգման ջրի համար ջրամբարի կառուցման, պոմպակայանի վերանորոգման և գյուղի գազաֆիկացման հարցերը: Մարզպետն էլ իր հերթին հորդորել է ելփինցիներին՝ ավելացնել մանր և խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, քանզի համայնքային արոտավայրերը կարող են բավարարել առկա գլխաքանակից մի քանի անգամ ավելի անասունների կերը: Չիվայի դպրոցում բարձրացվել է դպրոցական շենքի կոյուղու կառուցման, սպորտդահլիճի մանրահատակի վերանորոգման, լաբորատոր դիդակտիկ նյութերի ձեռք բերման հարցերը: Իսկ համայնքի բնակիչները բարձրացրել են արտադրված մրգի մթերման, գյուղմերքի վերամշակման փոքր արտադրամաս, ինչպես նաև կաթի ընդունման կետ հիմնելու, ճանապարհների բարեկարգման խնդիրները: Համայնքների բուժկետում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է բուժկետի սանիտարահիգիենիկ իրավիճակին և բնակչության սպասարկման առկա հնարավորություններին:

Ցեղասպանության թեմայով բաց դաս՝ Եղեգնաձոր քաղաքի կրթական հաստատություններում 18.04.2015
2015 թվականի ապրիլի 18-ինԵղեգնաձոր քաղաքի կրթական հաստատություններում ցեղասպանության թեմայով բաց դասեր են կազմակերպվել, որոնց մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյաները: Մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանն այցելել է թիվ 1 հմնական դպրոց, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը՝ Եղեգնաձորի ավագ դպրոց և պետական քոլեջ, իսկ նույն վարչության առաջատար մասնագետ Ժիրայր Գասպարյանը՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց: Նշենք, որ մարզի բոլոր կրթակական հաստատություններում ապրիլ ամսին կազմակերպվել են և շուրանակվում են ցեղասպանության թեմայով բաց դասերի կազմակերպում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Արտաբույնք և Հորբատեղ համայնքներ 18.04.2015
202015 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Արտաբույնք և Հորբատեղ համայնքներ: Մարզպետը ժամը 10.30-12.30-ը եղել է Արաբույնք, իսկ 13.00-14.30-ը Հորբատեղ համայնքներում: Մարզպետը և աշխատանքային խմբի մյուս անդամները Արտաբույք համայնքի ղեկավար Սամվել Սեդրակյանի ուղեկցությամբ այցելել են համայքի դպրոց և բուժկետ, այնուհետ հանդիպում են ունեցել համայնքի բնակիչների հետ: Մանկավարժական կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում բարձրացվել է դպրոցական գույքի ձեռք բերման և դպրոցի դահլիճի վերանորոգման հարցերը: Իսկ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջ է քաշվել գյուղատնտեսական վարկեր ստանալու հետ կապված, Շատինի առողջություն կենտրոնում ախտորոշող ոչ ժամանակակից սարքավորումների պատճառով հետազոտվելու դժվարությունների հետ կապված խնդիրները և ճանապարհների բարեկարգման հարցը: Հորբատեղ համայնքում ղեկավար Գագիկ Սանդրոսյանի ուղեկցությամբ նույնպես այցելել են համայքի դպրոց և բուժկետ: Հորբատեղի դպրոցում մանկավարժական կոլեկտիվի անդամների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել է դպրոցի ցանկապատման հարցը: Հորբատեղցիների հետ հանդիպման ժամանակ առաջ է քաշվել ոռոգման ջրատարի 30 մետր հատվածի կիսախողովակների անցկացման, խմելու ջրագծի վերանորոգման, միջհամայնքային ճանապարհի ասֆալտապատման կամ փոսալցման, մշակույթի տան գույքի ձեռք բերման հարցերը: Ինչպես միշտ, համայնքների բուժկետում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է բուժկետի սանիտարահիգիենիկ իրավիճակին և բնակչության սպասարկման առկա հնարավորություններին:
2015 թվականի ապրիլի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեցին 2015 թվականի առաջին եռամսյակում մարզի Արտաբույնք, Արփի, Ելփին համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքները: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, վարչական հսկողություն իրականացնող մարզային հանձնաժողովի անդամները, Արտաբույնք, Արփի, Ելփին համայնքների ղեկավարները և համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարները: Քննարկվեցին ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումներն ու թերությունները, տրվեցին բացատրություններ: Մարզպետ Հարություն Սարգսյանն ամփոփիչ խոսքում նշեց, որ անհրաժեշտ բոլոր քայլերը պետք է ձեռնարկել, հետագա գործունեության ընթացքում բացառելու նման խախտումներն ու թերությունները: Համայնքի ղեկավարները խոստացան առավել մեծ հսկողություն իրականացնել տնտեսության վարման գործընթացին:


